Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Նոր Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Նոր Նախիջևան)


Պատմական երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Կրոնադավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ քանդված
Ճարտարապետ(ներ) Իվան Ստարով
Ճարտարապ. ոճ ռուսական կլասիցիզմ
Կառուցման սկիզբ 1783
Կառուցման ավարտ 1807
Ավերում 1960-ականներ (քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից)
##Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Նոր Նախիջևան) (Ռուսաստան)
Set01-church1.svg
47°13′51.21″ հս․ լ. 39°45′51.91″ ավ. ե. / 47.2308917° հս․. լ. 39.7644194° ավ. ե. / 47.2308917; 39.7644194Կոորդինատներ: 47°13′51.21″ հս․ լ. 39°45′51.91″ ավ. ե. / 47.2308917° հս․. լ. 39.7644194° ավ. ե. / 47.2308917; 39.7644194

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Դոնի Նախիջևան քաղաքի[1] (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում) ամենամեծ հայկական եկեղեցին։ Կառուցվել է 1783-1807 թվականներին կլասիցիզմի ոճով` հավանաբար Իվան Ստարովի նախագծով։ Տաճարն օծվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ 1930-ական թվականներին տաճարը փակվեց, իսկ 1960-ականների կեսերին` քանդվեց։ Տաճարի տեղում կառուցվեց Կարմիր Ակսայ գործարանի մշակույթի պալատը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջին փայտե տաճարը կառուցվել է Նախիջևանի շուկայի շրջանում։ Մայր տաճարի հիմնարկեքը կայացել է 1783 թվականին։ Այն գտնվում էր Դոնի Նախիջևան քաղաքի կենտրոնական հրապարակում` Սոբորնայա փողոցի առանցքով (այժմ` Խորհրդային փողոց)։ Ըստ ռոստովյան գավառագետների ենթադրությունների` տաճարի նախագիծը մշակել է Նոր Նախիջևանի գլխավոր պլանի հեղինակներից մեկը` ճարտարապետ Իվան Ստարովը, որն այն ժամանակ կառուցում էր Տավրիչեսկու պալատը Սանկտ Պետերբուրգում։ Տաճարը կառուցվել է ավելի երկար, քան ենթադրվում էր: Այն օծեցին միայն 1807 թվականին` շինարարությունը սկսելուց 24 տարի անց։

Տաճարը կառուցվել է ռուսական կլասիցիզմի ավանդույթով[3] և ճարտարապետության առումով համահունչ էր Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցու հետ։ Տաճարն ուներ խաչաձև հատակագիծ։ Տաճարի հիմնական ծավալն ավարտվում էր հզոր թմբուկի վրա կառուցված սաղավարտաձև գմբեթով։ Ուներ դորիական սյունաշարքի քառասյուն սյունասրահներով առանձնացված երեք մուտք[3]։ Գլխավոր (արևմտյան) մուտքի վերևում ժամացույցով եռահարկ զանգակատունն էր։ Տաճարի թմբուկը և զանգակատան հարկերը զարդարում էին դորիական սյուները[3]։ Քիվը դրվագված էր դեկորատիվ ատամնիկներով[2]։ Ներսում տաճարը զարդարում էին XIV-XVI դարերի խաչքարեր, որոնք իրենց հետ բերել էին Ղրիմի հայ վերաբնակները[3]։

Եկատերինա II-ի հուշարձանը Սոբորնայա հրապարակում

Գրիգոր Լուսավորիչ տաճարը դարձել էր հրապարակի հիմնական ճարտարապետական դոմինանտը[3]։ Նրանից էր սկսվում քաղաքի տների համարակալումը։ Այն հրապարակը, որտեղ կառուցված էր եկեղեցին, ստացավ Սոբորնայա (Մայր տաճարի) անունը։ 1894 թվականին տաճարի առջևի հրապարակում տեղադրվեց Եկատերինա II-ի հուշարձանը[2]։

1930-ականների սկզբին տաճարը փակվեց ժամերգությունների համար։ Զանգակատունն ու գմբեթը ապամոնտաժվեցին, իսկ շենքում սկսեց գործել մանկական տեխնիկական կայան։ Տաճարը կրկին բացվեց 1942 թվականին` քաղաքի նացիստական օկուպացիայի ժամանակ։ Տաճարը մնաց գործող մինչև 1950-ական թվականները[2]։ 1960-ական թվականների կեսերին տաճարը քանդվեց[1]։ 1970 թվականին նրա տեղում կառուցվեց Կարմիր Ակսայ գործարանի մշակույթի պալատը[2]։

Մասունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սուրբ խաչ (խաչքար)

Որոշ ժամանակ տաճարում պահվել է Սուրբ Խաչ հին խաչքարը։ Եկեղեցու փակվելուց հետո խաչքարը տեղափոխվեց Սուրբ Կարապետ եկեղեցի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кукушин B. C. Исчезнувшие навсегда // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Евгений Иванович Малаховский։ «Нахичеванские храмы»։ Донской временник։ Վերցված է 2013-08-25 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Любовь Феоктистовна Волошинова։ «Первый архитектор Нахичевани»։ Донской временник։ Վերցված է 2013-09-13 
  4. Светлана Хачикян։ «Хачкар Сурб Хач вновь в Сурб Хаче» (ռուսերեն)։ Нахичеванские вести։ Վերցված է 2013-09-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  • Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — ISBN 5-98155-014-7
  • Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону. — Ер., 1988.