Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Փասադենա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Հիմնական տվյալներ Տեսակ եկեղեցի Երկիր ԱՄՆ
Տեղագրություն ԱՄՆ, Կալիֆորնիա, Փասադենա Հասցե St. Gregory Armenian Apostolic Church 2215 E. Colorado Blvd.
Pasadena, California 91107Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ Առաջնորդ Սարգիս Պետոյան Անվանված Գրիգոր Լուսավորիչ Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն Հիմնադրված 1934 pasadenaarmenianchurch.com Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (անգլ․՝ St. Gregory Armenian Church)[1], գործող Հայ Առաքելական եկեղեցի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Հիմնադրվել է 1934 թվականին[2]։
Եկեղեցու առաջնորդ՝ Սարգիս Պետոյան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փասադենայի հայ համայնքը ձևավորվել է նախքան ցեղասպանություն և բնակիչները չամուսնացած գաղթականներ էին, ովքեր ձգտում էին գումար վաստակել և վերադառնալ հայրենիք։ 1934 թվականին, հայ համայնքի ջանքերով, եկեղեցին բացում է իր դռները։ 1984 թվականին, եկեղեցու հովանավորության ներքո, բացվում է Փասադենայի Ալֆրեդ և Մարգրիտ Հովսեփյան վարժարանը, իսկ հոգեվորականները դարձել են վարժարանի աշակերտների համար հոգևոր առաջնորդներ։ Այժմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձել է Փասադենայի հայ բնակիչների և վարժարանում սովորող աշակերտների համար մի հավաքակետ, որտեղ բարեկամները և ընկերները կարող են միմյանց հանդիպել[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «St. Gregory Armenian Church | "This is the day the LORD has made; let us rejoice and be glad in it"» (en-US)։ Վերցված է 2022-07-24
- ↑ Piligian Stepan (2022-04-02)։ «A Joyful Celebration: Armen Tashjian turns 100»։ The Armenian Weekly (en-US)։ Վերցված է 2022-07-24
- ↑ Babayan Taleen, Babayan Taleen (2018-09-20)։ «Fr. Petoyan Celebrates 20 Years of Ordination»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ Վերցված է 2022-07-24