Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ռիգա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1997 |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Հիմնադրված | 1997 |
Saint Gregory the Illuminator Church in Riga Վիքիպահեստում |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (լատիշ․՝ Gregora Apgaismotāja baznīca), հայկական առաքելական եկեղեցի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին։ Գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ Կոյուսալաս 5 հասցեում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգայում եկեղեցի կառուցելու պատճառը այն էր, որ լատվիահայերի կեսը բնակվում էր երկրի մայրաքաղաքում[2]։ 1993 թվականին Լատվիայում հայ առաքելական եկեղեցին պաշտոնական գրանցում է ստացել։ Համայնքին հող հատկացնելու որոշումը կայացվել է 1997 թվականին, 1997 թվականի դեկտեմբերի 17-ին կատարվել է տաճարի հիմնարկեքը։ 2005 թվականի որոշմամբ հայ համայնքը մինչև 2047 թվականը հողատարածքներ էր վարձակալելու քաղաքապետարանից։ Հետագայում եկեղեցու տարածքը սեփականաշնորհվեց հայ առաքելական եկեղեցու անվամբ։ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է հայ համայնքից հավաքագրված պետական գումարներով՝ Սուրբ Էջմիածնի հետ համաձայնեցված նախագծով։ Եկեղեցին օծվել է 2011 թվականին[3]։
Եկեղեցու հոգևոր հովիվն է Սուրբ Էջմիածնի բանագնաց Տեր Խոսրով Ստեփանյանը (Ղազարոս Աղայանի ծոռը), որը ծառայում է Ռիգայում 2005 թվականից։ 2011 թվականի հունիսի 30-ին Ռիգայի հայկական եկեղեցին հանդիսավոր կերպով օծվել է Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։ Այն, որպես կանոն, այցելում են Հայաստանից Լատվիա ժամանող բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունները[4]։
Եկեղեցում գործում է Ղազարոս Աղայանի անվան հայկական կիրակնօրյա դպրոց։ Նրանք ուսումնասիրում են հայոց լեզու, հայոց պատմություն, քրիստոնեությունը և Սուրբ Եկեղեցու պատմությունը, աշխատում են ազգային պարեր, դրամատիկական խմբակներ։ Եկեղեցում գործում է երիտասարդական կազմակերպություն։
2020 թվականին եկեղեցին դարձել է նորաստեղծ թեմի առաջնորդանիստ տաճարը[5]։
Ճարտարապետութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին մինչև 2020 թվականը մտնում էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ և առաջին հայկական եկեղեցին է Բալթյան և Սկանդինավյան երկրներում, շենքը կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդույթներով։ Նախագիծը Հակոբ Բաբախանյանն է։ Երեսպատված է Իրանից բերված տրավերտինով։ Տեղադրվել է Վորոնեժում ձուլված երեք զանգ։ Նկուղում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ Տաճարի կառուցման նախաձեռնությունը և շինարարության սկզբնական փուլի ղեկավարումը պատկանում է Լատվիայի հայ համայնքին։ Եկեղեցու բակում կա Հայաստանից բերված տուֆից պատրաստված խաչքար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բալթյան երկրների հայոց թեմ». Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Արխիվացված է օրիգինալից 2023-12-17-ին. Վերցված է 2023-12-17-ին.
- ↑ Հոկտեմբերի կեսին Ռիգայում կբացվի հայկական «Երևան» այգին
- ↑ «Վեհափառը Ռիգայում հանդիպել է Լատվիայի նախագահի հետ, օծել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին». azatutyun.am. 1 հուլիսի 2011 թվական.
- ↑ «Հայ պատգամավորները՝ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում». aravot.am. 16 դեկտեմբերի 2017 թվական.
- ↑ «Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմ». hetq.am. 24 հունվարի 2020 թվական.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Ռիգա) կատեգորիայում։ |