Սուվորովի հուշարձան (Շվեյցարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուվորովի հուշարձան (Շվեյցարիա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումսեպտեմբեր 1899
Երկիր Շվեյցարիա
ՔաղաքSchöllenen Gorge?
ԲնակավայրԱնդերմատ
ՀասցեUrnerloch, 6490 Andermatt
Մասն էlist of cultural properties in Andermatt?
 Suvorov monument (Schöllenen) Վիքիպահեստում

Հուշարձան Սուվորովին (գերմ. Suworow-Denkmal), հիշատակի խաչքար, որը փորագրված է ժայռի մեջ շվեյցարական Ուրի կանտոնի Շյոլենենի կիրճում։ Բացվել է 1898 թվականի սեպտեմբերին՝ ի հիշատակ Սուվորովի շվեյցարական արշավի մասնակից ռուս զինվորների, ովքեր այստեղ զոհվել են 1799 թվականի սեպտեմբերի 25-ին Նապոլեոնյան զորքերի հետ Կլոդ-Ժակ Լեկուրբի հրամանատարությամբ տեղի ունեցած ճակատամարտում[1]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուվորովի հուշարձանը դիմացից

Սատանայի կամրջի մոտ գտնվող հուշարձանը ժայռի մեջ փորագրված 12 մետրանոց խաչքար է, որի պատվանդանը զարդարված է բրոնզե սրով, դափնեպսակով և մոտ կես մետր բարձրությամբ ռուսերեն գրությամբ․ «Գեներալիսիմուս ֆելդմարշալ Սուվորովի քաջարի համախոհներին, ովքեր մահացել են 1799 թվականին Ալպերն անցնելիս»։

Շինարարության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է իշխան Սերգեյ Միխայլովիչ Գոլիցինի միջոցներով[2]։ 1883 թվականին Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հավանություն է տվել խնդրանքին, սակայն հայտարարել է, որ դիզայնը և մակագրությունը ենթակա են հաստատման։ Դա տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ փոխվել է հուշարձանի պաշտոնական նպատակը՝ հավերժացնելու զոհված զինվորների հիշատակը։ Օտարերկրյա գեներալի հուշարձան կանգնեցնելն անհնարին կլիներ չեզոքության նկատառումներից ելնելով։ Շինարարությունը հաստատվել է տեղամասի սեփականատիրոջ՝ Ուրսերենի կորպորացիայի խորհրդի կողմից, ընդ որում տեղամասը Կորպորացիայի խորհրդի 1893 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ, անհատույց փոխանցվել է Ռուսական կայսրությանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ[3] շինարարական աշխատանքները տևել են գրեթե երեք տարի և չնայած կառավարության դժգոհությանը, հաստատվել է խորհրդի արձանագրությունը, որպես «զոհվածների հուշատախտակ» հուշահամալիր։ Նախկին հերոսական դիզայնի նախագիծը մերժվել է։ Մերժվել է նաև «ռեակցիոն» զորքերի դեմ կռված և զոհված զինվորներին «հավերժացնող հուշարձան» կառուցելու վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնությունը։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին հուշարձանը գտնվել է անմխիթար վիճակում և պարզվել է, որ կադաստրային գրքում դրա կարգավիճակի մասին գրառում չկա։ Մոսկովյան արխիվից բերվել է հողի հատկացումը և ռուսական սեփականության պահանջները հաստատող փաստաթուղթ, սակայն այդ տարիներին Խորհրդային Միությունը հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն չի կրում «Շվեյցարիայի հուշարձանի» վերականգնման համար։ Իրենց հերթին Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ վերականգնումը սեփականատիրոջ պարտականությունն է[2]։ Հետագայում համաձայնություն է ձեռք բերվել, որ 563 մ² տարածքը (449 մ² քարաժայռ և 114 մ² մուտքի ճանապարհ) սպասարկվում է Անդերմատի քաղաքապետարանի կողմից[4], սեփականատերը մնում է ռուսական պետությունը՝ ի դեմս Բեռնում Ռուսաստանի դեսպանատան։ Անդերմատի հողային կադաստրում թիվ 725 տեղամասը, առանց սահմանափակումների, հանդիսանում է Շվեյցարիայի տարածքի մի մասը։

Դմիտրի Մեդվեդև

Նորագույն ժամանակների իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուշարձան է այցելել 2009 թվականին Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Նրան ուղեկցել է դաշնային խորհրդի նախագահ Հանս-Ռուդոլֆ Մերցը[5]։

2022 թվականի մայիսի կեսերին, ի նշան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի, անհայտ անձինք հուշարձանը ներկել են դեղին և կապույտ գույներով (Ուկրաինայի դրոշի գույներով)։ Հոկտեմբերին հուշարձանը նորից պղծվել է՝ սև ներկով սվաստիկայի նշան նկարելով։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին հուշարձանը մաքրվել է վանդալիզմի հետքերից։ Տեղի ունեցածի հետաքննությունն իրականացնում է Ուրի կանտոնի ոստիկանությունը[6][7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Драгунов Г. П. Чертов мост: По следам Суворова в Швейцарии. Москва, 1995. С. 207.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1898, Zeitungsartikel über das Russendenkmal in der Schöllenen, doi:10.5169/seals-572466#735., Schweizerische Illustrierte Zeitschrift Beilage 1898
  2. 2,0 2,1 Helmut Stalder (2017-09-18). «Die Russen erobern den Gotthard». NZZ. Վերցված է 2017-12-01-ին.
  3. Boris Previšić: Gotthardfantasien. Eine Blütenlese aus Wissenschaft und Literatur. Hier und Jetzt Verlag für Kultur und Geschichte GmbH, Baden. ISBN 978-3-03919-388-2
  4. Martin Merki (2010-10-04). «Der «Russefrynd» von Andermatt». NZZ. Վերցված է 2017-12-01-ին.
  5. Besuch des russischen Präsidenten Dmitri Medwedew beim Suworow-Denkmal. In: SRF.ch, 22. September 2009 (Video, Schweizerdeutsch)
  6. Vandalismus : Russland für Denkmal-Reinigung zuständig : [нем.] // Bote.ch. — Bote der Urschweiz AG, 2022. — 24 Mai. — Дата обращения: 22.10.2022.
  7. «Измазали жовто-блакитным: в Швейцарии осквернили памятник солдатам Суворова». Eurasia Daily. 2022 թ․ մայիսի 17.
  8. «Россияне и швейцарцы очистили от краски суворовский монумент в Андерматте». TASS. 2022 թ․ հոկտեմբերի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]