Սուվորովի հուշարձան (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Սուվորովի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Սուվորովի հուշարձան
Կոորդինատներ47°24′32.810″ հս․ լ. 40°5′48.487″ ավ. ե. / 47.40911389° հս․. լ. 40.09680194° ավ. ե. / 47.40911389; 40.09680194Կոորդինատներ: 47°24′32.810″ հս․ լ. 40°5′48.487″ ավ. ե. / 47.40911389° հս․. լ. 40.09680194° ավ. ե. / 47.40911389; 40.09680194
Գտնվում էՌուսաստան Նովոչերկասկ
Կառուցվել է2004
Կառուցել էՍերգեյ Օկունև
Ներկա վիճակըԿանգուն

Սուվորովի հուշարձան (ռուս.՝ Памятник Суворову), ռուս հրամանատար, գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովին նվիրված հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում: Տեղադրվել է 2004 թվականին: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Սերգեյ Օկունևը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահական չէ, որ Ռոստովի մարզում հրամանատար Սուվորովին նվիրված տասնյակ հուշարձաններ կան: Նրա անունով են կոչվել փողոցներ և ուսումնական հաստատություններ: Սուվորովը այցելել և աշխատել է Դոնի երկրամասում: 1777 թվականին գեներալ-պորուչիկ Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովը նշանակվել է Հյուսիսային Ազովյան ծովում Կուբանի ռազմական կորպուսի հրամանատար: Նրա ճանապարհն անցնում էր Դոնի երկրամասով: Կուբանում երեք ամիս անցկացնելուց հետո Սուվորովը կազմակերպել է ամրապնդման համակարգ, ստեղծել հակառակորդի համար անթույլատրելի պաշտպանական գիծ, Կուբանի աջ ափին կառուցվել է չորս ամրություն և 20 ռեդուտներ:

Երկրորդ անգամ Սուվորովն ընտանիքի հետ Դոնում եղել է 1782 թվականին: Զորքին նոգայցի դեմ ռազմերթի պատրաստելու համար Սուվորովը սկսեց զորավարժություններ անցկացրել:

Սուվորովը խնդրագրով դիմեց կայսրուհի Եկատերինա II-ին և Ղրիմի հայերը բնակություն հաստատեցին Դոնում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Նախիջևան քաղաքը, Ղրիմ, Չալտիր, Բոլշիե Սալի, Սուլթան-Սալի, Նեսվեթայ գյուղերը:

Ռոստովի մարզում Սուվորովին նվիրված բազմաթիվ հուշարձաններ են կանգնեցվել: 2004 թվականին Նովոչերկասկ քաղաքում տեղադրվել է հրամանատար Սուվորովի ևս մեկ հուշարձան: Հուշարձանը տեղադրվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սուվորովի ռազմական ուսումնարանի մոտ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկում Սուվորովի հուշարձանի տեղադրումը հարգանքի տուրք էր ռուսական հրամանատարին: Նովոչերկասկում տարբեր տարիների Սուվորովի անվան երկու ռազմական դպրոցներ են գործել, որոնցից մեկը՝ 1943-1963 թթ., մյուսը՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սուվորովի ռազմական դպրոցը, գործում է առ այսօր: Ուսումնարանի ղեկավարները, ուսուցիչներն ու աշակերտներն են եղել Սուվորովի հուշարձանի տեղադրման նախաձեռնողները:

Քաղաքում երկար ժամանակ քննարկվել է հուշարձանի բացման հարցը, տեղադրման վայրը, լավագույն ճարտարապետա-քանդակագործական լուծումը: Նովոչերկասկում հայտարարվել է լավագույն նախագծի մրցույթ: Մրցույթը հաղթել են ռոստովցի քանդակագործների խումբ Տատյանա Յագոդիցինայի ղեկավարությամբ: Ծրագիրն իրականացրել է քանդակագործ Սերգեյ Օկունեևը: Հուշարձանի կառուցման համար գումարներ հավաքվել են Սուվորովի հատուկ հիմնադրամի կողմից, ինչպես նաև օգնել են Նովոչերկասկի և Ռոստովի մարզի ձեռնարկատերերը:

Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Ներքին գործերի նախարարության Սուվորովի անվան ուսումնարանի մոտ:

Հուշարձանը բրոնզե կիսանդրին է՝ ամրացված կլոր մարմարե պատվանդանի վրա: Երկաթբետոնե պատվանդանի վրա փորագրված է. «Գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորով: 1730-1800»: Ավելի ներքև գրված է նրա կարգախոսը. «Պատիվս՝ ինձ, փառքը՝ հայրենիքին»: Հուշարձանի մոտ երկու թնդանոթներ են: Հուշարձանի տարածքը բարեկարգ է:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Սուվորովի հուշարձանը Նովոչերկասկում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агуренко Б. Александр Суворов, гениальный полководец/ Б. Агуренко// Вечерний Ростов.- 2002.- 4 февр.-С. 2.
  • Бормотов В. «Потомство мое прошу брать мой пример»/ В. Бормотов// Резонанс.- 1999.- № 10.
  • Вартанов Э. Он был необъяснимым чудом/ Э. Вартанов// Наше время.- 2010.- 22 янв.
  • Корольченко А. В крепости Ростовской/ А. Корольченко//Приазовский край.- 1993.- 19 авг.
  • Рудик Ю. Из фельдмаршалов – в генералиссимусы/Ю. Рудик// Вечерний Ростов.-1999.- 1 марта.
  • Чеботарев В. Александр Суворов на Дону и Северном Кавказе/ В. Чеботарев// Приазовский край.- 2005.- 24 нояб.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]