Սուշիլ Կումար
Սուշիլ Կումար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Chaudhary Charan Singh University? |
Մասնագիտություն | ըմբիշ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սուշիլ Կումար (հինդի՝ सुशील कुमार,մայիսի 26, 1983[1], Դելի, Հնդկաստան), ազատ ոճի հնդիկ ըմբիշ՝ ազգությամբ ջաթ։ Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր։ Հնդկաստանի պատմության մեջ ըմբշամարտի միակ աշխարհի չեմպիոնը[5]։
2012 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի բարձրագույն սպորտային պարգևով՝ Ռաջիվ Գանդի Խել Ռատնայով և 2013 թվականին՝ սպորտի բնագավառում ավանդի համար Պադմա Շրիի քաղաքական շքանշանով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուշիլ Կումարը ծնվել է 1983 թվականին Դելի մայրքաղաքային ազգային շրջանի Բապրոլա գյուղում։ Նրա հայր Դիվան Սինգհը և զարմիկ Սանդիպը հետաքրքրվել են ըմբշամարտով, և նրանց ազդեցությամբ սկսել է ըմբշամարտով զբաղվել նաև Սուշիլ Կումարը։ 14 տարեկանից նա սկսել է հաճախել Չհատրասալ մարզադաշտին կից ըմբշամարտի դպրոց։
2003 թվականին Սուշիլ Կումարը նվաճել է իր առաջին միջազգային մրցանակները․ Ասիայի 2003 թվականի չեմպիոնատի բրոնզե մեդալ և Համագործակցության խաղերի ոսկե մեդալ։ 2004-ի Օլիմպիական խաղերում նա ընդամենը 14-րդն էր, բայց 2008 թվականի խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։ 2010-ին Մոսկվայում դարձել է աշխարհի չեմպիոն։
Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հնդկաստանի դրոշակակակիրն է եղել և նվաճել է արծաթե մեդալ։ Երրորդ տեղը զբաղեցրած ղազախ ըմբիշը պնդել է, որ Սուշիլ Կումարը կիրառել է արգելված հնարքներ, սակայն ղազախական կողմի բողոքը չի բավարարվել[6][7]։
2016 թվականի Օլիմպիական խաղերում առաջին իսկ ռաունդում պարտվել է մոնղոլ ըմբիշին։ Մարզական կարիերայի ավարտից հետո փորձել է ուշադրություն հրավիրել սպորտում կեղծիքների մասին հայտարարություններով, մասնավորապես 2010 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Մոսկվայում, որտեղ դարձել է չեմպիոն[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20080823151417/http://results.beijing2008.cn/WRM/ENG/BIO/Athlete/5/205935.shtml
- ↑ http://www.bbc.co.uk/news/world-asia-india-19241216
- ↑ http://www.bbc.co.uk/news/world-asia-india-19240490
- ↑ http://espn.go.com/olympics/summer/2012/story/_/id/8228928/2012-london-olympics-madhura-nagendra-sorry-marching-india-opening-ceremony
- ↑ Магомедов Арсен։ «После Азиады индийские борцы могут стать миллионерами» (ռուսերեն)։ Официальный сайт газеты «Спорт Якутии»։ Վերցված է 2019-04-03
- ↑ Казахстанского борца пытались подкупить на Олимпиаде
- ↑ Индийский борец извинился перед Танатаровым за укушенное ухо
- ↑ «ФСБР требует у Федерации борьбы Индии разъяснить ситуацию с Кумаром»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է 2013-12-10
- ↑ «Мамиашвили не верит в подкуп Кумара и попросит FILA разобрать ситуацию»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է 2018-10-09
|