Սուկավետ
Արտաքին տեսք
Սուկավետ | |
---|---|
թուրքերեն՝ Kösedağ, քրդ.՝ Mîrê Çiyaya, | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածքային միավոր | Աղրըի մարզ[1] և Ալաշկերտ |
Լեռնաշղթա | Հայկական Պար |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3445 մետր |
Սուկավետ (թուրքերեն՝ Kösedağ ― Քյոշեդաղ, քրդ.՝ Mîrê Çiyaya), հրաբխային մեկուսի լեռ (3445 մ)։ Գտնվում է Հայկական Պար լեռնաշղթայի արևմուտքում (լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է)։ Հիմքի շրջագիծը մոտ 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200 մ։
Կազմված է անդեզիտաբազալտներից և անդեզիտներից։ Լանջերը զառիթափ են, տեղ-տեղ՝ քարակարկառներով, կան ոչ մեծ պարազիտային կոներ։ Սուկավետից սկիզբ են առնում Շարիան գետի (Արածանիի վտակ) ձախափնյա վտակները։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։ Գագաթային մասում ալպյան մարգագետիններ են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 189)։ |