Սուլոչանա Գաջիլ
Սուլոչանա Գաջիլ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 7, 1944[1] Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 24, 2025[2] (81 տարեկան) Բանդալոր, Հնդկաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մաթեմատիկոս, օդերևութաբան, օվկիանոսագետ և կլիմայաբան |
| Գործունեության ոլորտ | Օվկիանոսագրություն, օդերևութաբանություն և կլիմայագիտություն |
| Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Պունի համալսարան |
| Ամուսին(ներ) | Մախդավ Գադգիլ |
| Երեխա(ներ) | Siddhartha Gadgil? |
Սուլոչանա Գաջիլ (անգլ.՝ Sulochana Gadgil, հունիսի 7, 1944[1], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 24, 2025[2], Բանդալոր, Հնդկաստան), հնդիկ օդերևութաբան[3], որն աշխատում է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների կենտրոնում (CAOS)։ Ուսումնասիրել է մուսսոնի առաջացման ձևն ու պատճառը, ինչպես նաև հողագործության ռազմավարությունները` անձրևի փոփոխականությունը հաղթահարելու համար, մոդելավորել բնապահպանական և էվոլյուցիոն երևույթներ։ Նրա հետազոտությունը հանգեցրել է մուսոնային ամպակույտերի ենթասեզոնային տատանումների հիմնական առանձնահատկության հայտնաբերմանը[4]։ Նա ցույց է տվել, որ մուսոնը հսկայական ցամաքային-ծովային քամի չէ, ընդհակառակը, մոլորակային մասշտաբային համակարգի սեզոնային միգրացիայի դրսևորում է, ինչը նկատվում է նաև ոչ մուսոնային շրջանների վրա։ Ֆերմերների հետ համագործակցելով առաջ է քաշել գյուղատնտեսական ռազմավարություն, որը հարմարեցված է Հնդկաստանի տարբեր շրջանների անձրևային փոփոխականություններին[5]։
Վաղ կյանք ու կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականին Հնդկաստանի Պունա քաղաքում։ Ունի հայտնի տոհմաբանական ծագում․ նրա նախապապը նախարար է եղել Տոնկ կայսրությունում, որտեղ հայտնի է եղել սաստիկ երաշտների ժամանակ ժողովրդին օգնելու հերոսական ջանքերով։ Նրա պապն ու հայրը իրենց ժամանակի հարգված բժիշկներն էին։ Միևնույն ժամանակ պապիկը պայքարել է ազատության համար ու իր տանը հյուրընկալել գաղութային կառավարման դեմ պայքարի մի քանի ակտիվ մասնակիցների։ Մայրը գրող էր․ գրում էր մարատհի լեզվով[6]։
Վաղ կրթությունն ստացել է Պունայում, մարատհի միջավայրում։ Ավագ դպրոցի կրթությունն ստացել է անգլերենով Անդհրա-Պրադեշի գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Վերադարձել է Պունա ու Ֆերգյուսոն քոլեջում ստացել բակալավրի կոչում՝ ընտրելով բնական գիտությունները և մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի ու մաթեմատիկայի ոլորտներում։ Այս ժամանակահատվածում նշանվել է համակուրսեցի Մադհավ Գաջիլի հետ, ու միասին որոշել են շարունակել գիտական կարիերան։ Նրանք երկուսն էլ ընդունվել են Հարվարդ՝ կրթաթոշակով[6]։
Վերադարձ Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ամուսնու հետ վերադարձել է Հնդկաստան։ Երկու տարի աշխատել է Հնդկական արևադարձային օդերևութաբանության ինստիտուտում այնպիսի գիտնականների հետ, ինչպիսիք են՝ Ռ․ Անանտակրիշնանը և Դ․ Ռ․ Սիքան։ Որպես անդամ ընդունվել է տեսական հետազոտությունների կենտրոն (CTS): Ամուսինը նույնպես ընդունվել է այդ կենտրոն որպես մաթեմատիկական բնապահպան։ Այս կենտրոնից առաջացել է նոր հաստատություն՝ Մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների կենտրոնը (CAOS)[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է բնապահպան Մադհավ Գաջիլի հետ և ունի մեկ դուստր և մեկ որդի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.ias.ac.in/describe/fellow/Gadgil,_Prof._Sulochana
- 1 2 Prof Sulochana Gadgil, who knew the ‘how’ and ‘why’ of Indian monsoons, passes away at 81 — 2025.
- ↑ «Indian Fellow: Sulochana Gadgil». Indian National Science Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Sikka, D., and S. Gadgil, 1980: On the maximum cloud zone and the ITCZ over Indian longitudes during the Southwest Monsoon." Monthly Weather Review, vol.108, 1840-1853». Monthly Weather Review. 108: 1840. 1980. doi:10.1175/1520-0493(1980)108<1840:OTMCZA>2.0.CO;2. ISSN 1520-0493.
- ↑ «Sulochana Gadgil: Research Interests». IISc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- 1 2 «Interview with Sulochana Gadgil». WMO. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Gadgil, Sulochana. «My tryst with the Monsoon» (PDF). Indian Academy of Sciences. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
| ||||||