Սուեզ (մուհաֆազա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լուքսոր (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Սուեզի մարզ
արաբ․՝ السويس‎‎‎
Դրոշ Զինանշան
Flag of Suez Governorate.svg
Coat of arms of Suze Governorate.JPG
Suez Channel - panoramio.jpg
Երկիր Եգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակ մուհաֆազա
Մտնում է Եգիպտոս
Վարչկենտրոն Սուեզ[1]
ԲԾՄ 30 մետր
Հիմնական լեզու արաբերեն
Բնակչություն (2006)
510 935[2] (21-րդ տեղ)
Խտություն 56,76 ( 21-րդ տեղ)
Տարածք 9002 կմ² (13-րդ տեղ)
Suez in Egypt (2011).svg
ISO 3166-2 կոդ EG-SUZ
Կոորդինատներ: 29°59′9.8801172296226e-08″ հս․ լ. 32°33′9.9989768184605e-08″ ավ. ե. / 29.98333333336077899389238155° հս․. լ. 32.55000000002777227336991928° ավ. ե. / 29.98333333336077899389238155; 32.55000000002777227336991928
suez.gov.eg

Սուեզի մարզ (արաբ․՝ السويس‎‎‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Սուեզի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան ազատ ելք ունի դեպի Կարմիր ծով։ Այստեղ է գտնվում մարդկության համար կենսական նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը։

Մաուֆազան զբաղեցնում է 9002 կմ² տարածք և համարվում է 13-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային գլխավոր մարզերից մեկը:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան իր հերթին բաժանված է 5 շրջանների, որոնցից մի քանիսը ունեն քաղաքային կարգավիճակ: 5 շրջաններն իրենց հերթին բաժանված են գյուղական բնակավայրերի.

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 510 935 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 21-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 510 935 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք իսլամի դավանողներ են: Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները:

Սուեզի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։