Սորոնբայ Ժեենբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սորոնբայ Ժեենբեկով
Sooronbay Jeenbekov at the Eurasian Intergovernmental Council meeting, 7 March 2017.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Social Democratic Party of Kyrgyzstan?
Կրթություն՝ Kyrgyz National Agrarian University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1958(1958-11-16)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Kara-Kulja, Kara-Kulja District, Օշի մարզ, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Kyrgyzstan.svg Ղրղզստան
 
Պարգևներ

«Դանկ» մեդալ, «Մանաս» օրդեն և Նազարբաևի շքանշան

Սորոնբայ Ժեենբեկով (ռուս.՝ Сооронбай Шарипович Жээнбеков, նոյեմբերի 16, 1958(1958-11-16)[1], Kara-Kulja, Kara-Kulja District, Օշի մարզ, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ղրղըզ քաղաքական գործիչ, 2017 թվականի նոյեմբերի 24-ից Ղրղզստանի Հանրապետության նախագահը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորոնբայ Ժեենբեկովը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 16-ին, Օշի շրջանի Կարա-Կուլջա գյուղում[2]։

1976-1977 թվականներին աշխատել է Ղրղզստանի ԽՍՀ Օշի շրջանի Լենինի անվան Ուզգենսկի շրջանի անվան դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: 1983 թվականին ավարտելով Կոնստանտին Սկրյաբինի անվան Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ զոոինժեներ մասնագիտությամբ աշխատել է որպես Օշի մարզի խորհրդային շրջանի «Խորհուրդ» սովխոզի գլխավոր անասնաբույժ:

1988-1989 թվականներին աշխատել Է Ղրղզստանի կոմունիստական կուսակցության Օշի մարզի շրջանային կոմիտեի հրահանգիչ: 1989 թվականից մինչև 1991 թվական՝ Օշի մարզի Ուլյանովի անվան սովխոզի կուսկոմի քարտուղար: 1991 թվականից 1993 թվականներին՝ Օշի մարզի Ուլյանովի անվան սովխոզի տնօրեն։ 1993 թվականից 1996 թվականներին եղել է Օշի մարզի Կարա Կուլջինի շրջանի կոլխոզի Կաշկա-Ժոլ վարչության նախագահ:

1995 թվականին ընտրվել է Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի պատգամավոր՝ Ժոգորկա Կենեշի I գումարման ժամանակ: Այդ ընթացքում եղել է ագրարային հարցերով կոմիտեի տեղակալ և նախագահ։ 1996 թվականից 1997 թվականներին եղել Է Ղրղզստանի Ժոգորկու Կենեշի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի ագրարային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ: 2000 թվականից 2005 թվականներին՝ պատգամավոր, Ժոգորկու Կենեշի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի Տորագի տեղակալ: 2003 թվականին ավարտել է Ղրղզստանի ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ «հաշվապահ» մասնագիտությամբ[3]։ 2005 թվականից մինչև 2007 թվական՝ Ժոգորկու Քենեշի III գգումարման պատգամավոր, ագրոարդյունաբերական համալիրի և բնապահպանության կոմիտեի նախագահ:

2007 թվականի ապրիլի 3-ից հոկտեմբերի 24-ը՝ Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարար: 2007 թվականի հոկտեմբերի 24-ին հրաժարական է տվել Ղրղզստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման հետ կապված: Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարել է մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրղզստանի նախագահի հրամանագրով ազատվել է գյուղատնտեսության, ջրային տնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարի պարտականությունների կատարումից:

2008 թվականից մինչև 2010 թվականը՝ անհատ ձեռներեց[4]։

2010 թվականի ապրիլից՝ պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար, Օշի մարզպետ: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ղրղզստանի նախագահի հրամանագրով նշանակվել է պետական վարչակազմի ղեկավար՝ Օշի մարզպետ: 2012 թվականի օգոստոսի 16-ին Ղրղզստանի Հանրապետության վարչապետի կարգադրությամբ նշանակվել է Օշի մարզում կառավարության լիազոր ներկայացուցիչ:

2015 թվականի դեկտեմբերի 11-ից՝ պետական կադրային ծառայության տնօրեն: 2016 թվականի մարտից՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

2016 թվականի ապրիլի 13-ին ընտրվել Է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ[5]։ 2017 թվականի օգոստոսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ղրղզստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման հետ կապված[6]։

2017 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում ընտրվել Է Ղրղզստանի նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների 54,76 %-ը[7]։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին պաշտոնապես ստանձնել է պաշտոնը[8]։ Պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո՝ առաջին արտասահմանյան այցը կատարել Է Ռուսաստանի Դաշնություն[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտնտեսության նախագահի և տնային տնտեսուհու բազմազավակ ընտանիքում երրորդ որդին է[10]։ Ունի 4 քույր և 5 եղբայր։ Ավագ եղբայրը։ Ավագ եղբայրը՝ Կանտորո Տոկտոմամատովը, պրոֆեսոր, ակադեմիկոս և տնտեսագիտության դոկտոր էր։ Մյուս եղբայրը՝ Ժուսուպբեկ Շարիպովը, Ջալալ Աբադի մարզի նահանգապետն էր մինչև 2005 թվականի հեղափոխությունը, ներկայումս՝ Քուվեյթում, Մարոկկոյում, Հորդանանում և Բահրեյնում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան է: Կրտսեր եղբայրը՝ Ասիլբեկ Ժեենբեկովը այժմ պատգամավոր է[11][12]։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Համացանցային մեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով վարչապետ՝ 2017 թվականի հունիսի 20-ին  «Чык эшикке!» (թարգմանվում է որպես «Դուրս արի!») բառերով Կառավարության նիստից վռնդել է Ճարտարապետության և շինարարության պետական գործակալության փոխտնօրեն Ալմազբեկ Աբդիկարովին՝ հայտարարելով, որ նա չի պատրաստվել ժողովին այն բանից հետո, երբ չի կարողացել պատասխանել վարչապետի հարցերին[13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրղզստանի պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանաս» III աստիճանի շքանշան (2015 թվական)
  • «Դանկ» մեդալ (2011 թվական)
  • «Գյուղատնտեսության վաստակավոր աշխատող»

Արտասահմանյան պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ազգի Առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշան (Ղազախստան, 2019 թվականի մայիսի 27)՝ ի պատիվ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության հետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. Байболот Абытов, доктор исторических наук (2017-09-20)։ «7 качеств Сооронбая Жээнбекова»։ Gezitter.org։ Վերցված է 2017-11-24 
  3. «Премьер-министр Кыргызской республики»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-16-ին 
  4. Биография Сооронбая Жээнбекова
  5. В Кыргызстане избрали нового премьер-министра.
  6. «Премьер Киргизии уходит в отставку в связи с участием в президентских выборах»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2017-10-19 
  7. Сооронбай Жээнбеков избран президентом Киргизии
  8. «Новый президент Киргизии Сооронбай Жээнбеков вступил в должность»։ Комсомольская правда։ 2017-11-24։ Վերցված է 2017-11-24 
  9. «Российско-киргизские переговоры»։ kremlin.ru։ 2017-11-29։ Վերցված է 2017-11-30 
  10. «Sooronbai Jeenbekov, Longtime Atambaev Ally With A Southern Touch, Poised For Kyrgyz Presidency» 
  11. «Что известно о Сооронбае Жээнбекове, его родственниках и имуществе?»։ Кактус (ռուսերեն)։ Վերցված է 2017-10-20 
  12. CA-portal.ru։ «Сооронбай Жээнбеков: семья, братья и собственность нового президента Кыргызстана» (ռուսերեն)։ www.ca-portal.ru։ Վերցված է 2017-10-20 
  13. Sputnik։ «"Чык эшикке!" — уморительный мем заразил соцсети» (ռուսերեն)։ ru.sputnik.kg։ Վերցված է 2017-10-20 
  14. Указ Президента Республики Казахстан от 27 мая 2019 года № 50 «О награждении государственными наградами Республики Казахстан»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]