Սորայա Փոսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սորայա Փոսթ
Soraya Post.jpg
 
Կուսակցություն՝ Feminist Initiative?
Կրթություն՝ Գյոտեբորգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1956(1956-10-15) (65 տարեկան)
Ծննդավայր Գյոթեբորգ, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
 
Պարգևներ

Սորայա Վիոլա Հելենա Փոսթ (շվեդերեն՝ Soraya Viola Heléna Post, հոկտեմբերի 15, 1956(1956-10-15), Գյոթեբորգ, Շվեդիա[1][2]), շվեդ կին քաղաքական գործիչ, շվեդական «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցության անդամ և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորայա Փոսթի հայրը ծագումով գերմանացի հրեա է, իսկ նրա մայրը՝ շվեդ գնչուհի[3]։

Սորայա Փոսթը երկար տարիներ զբաղվել է իրավապաշտպանությամբ՝ շեշտը դնելով Շվեդիայում և Եվրոպայում գնչուների իրավունքների վրա։ Փոսթը Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ազատվել է Վեսթեր-Գյոթալանդի իրավունքների տարածաշրջանային կոմիտեի գրասենյակում ազգային փոքրամասնությունների հարցերով աշխատանքից[4], եղել է ներգրավված է գնչուների հարցերի մեջ և 2007 թվականին Գյոթեբորգի միջմշակութային միջնակարգ դպրոցի ստեղծման նախաձեռնողն էր։ Միջմշակութային միջնակարգ դպրոցն իր գործունեությունն սկսել է 2007 թվականի հունվարին[5]՝ որպես Գյոթեբորգի միջնակարգ դպրոցի մասնաճյուղ և բացվել նույն թվականի սեպտեմբերին արքայադուստր Վիկտորյայի կողմից։ Սորայան եղել է Շվեդիայի ռադիոհեռարձակման խորհրդի և կառավարական հաստատություններում գնչուների հարցերով ներկայացուցչության անդամ[6][7]։

2014 թվականի փետրվարին Փոսթը եղել է «Ֆեմինիստական նախաձեռնության» ցուցակի առաջին թեկնածուն Շվեդիայում անցկացվող 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Սա առաջին անգամն էր, որ Շվեդիայում գնչուն դարձել է Եվրախորհրդարանի պատգամավոր և առաջինը, որ ընտրվել է որպես թեկնածու համընդհանուր ընտրություններում[8]։ Փոսթը եղել է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների խմբի և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խմբի անդամ։ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբում Փոսթը եղել քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի (LIBE) ու ԵՄ-ից դուրս գտնվող մարդու իրավունքների ենթակոմիտեի (DROI) անդամ։ Այն փոխարինվել է արտաքին գործերի կոմիտեի (AFET): Եղել է նաև Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ կապերի պատվիրակության անդամ (DCAM):

Սորայա Փոսթը նախաձեռնել է Եվրոպական խորհրդարանում հակագնչուականության վերաբերյալ երկու բանաձև[9]. առաջինը վերաբերել է Գնչուների միջազգային օրվան և Եվրոպայում հակագնչուականություն և ԵՄ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնչուների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ճանաչմանը (2015 թվականի ապրիլ), իսկ երկրորդը` ԵՄ-ում գնչուների մշակութային ինտեգրման հիմնական իրավունքների ասպեկտներին, հակագնչուականության դեմ պայքարին (2017 թվականի հոկտեմբեր)։

2019 թվականի մայիսի 26-ին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում «Ֆեմինիստական նախաձեռնությունը» ստացել է ձայների 0,8 տոկոսը, որից հետո Փոսթը կորցրել է իր մանդատը Եվրախորհրդարանում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase Data DumpsGoogle.
  2. Sveriges befolkning 1970, CD-ROM, Version 1.04, Sveriges Släktforskarförbund (2002)
  3. (arkivsida av) Västra Götalandsregionens webbplats, läst 2014-05-26
  4. Enheten för rättighetsfrågor Archived 2015-09-30 at the Wayback Machine.. Västra Götalandsregionen.
  5. Sveriges Radio AB:s styrelse vald. SR, 2011-04-04.
  6. Så kränktes Soraya Post (Fi) som ung. GT, 29 maj 2014.
  7. Romers rätt — en strategi för romer i Sverige Archived 2015-04-02 at the Wayback Machine.. Regeringen, SOU 2010:55.
  8. Svenska Dagbladet 9 februari 2014, läst 2014-04-24
  9. «Romarapporten antagen!» 
  10. «Valresultat 2019» (շվեդերեն)։ www.val.se։ Վերցված է 2020-03-18