Գնչուների միջազգային օր
Գնչուների միջազգային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Ապրիլի 8 |
Հաստատված | 1990 |
Անվանված է | գնչու |
Ի հիշատակ | Romani society and culture? |
Հիմնադիր | International Romani Union? և World Romani Congress? |
«Գնչուների միջազգային օր», միջազգային տոն, որն ամեն տարի՝ ապրիլի 8-ին, նշվում է ամբողջ աշխարհի գնչուների կողմից[1]։
Պատմություն և տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գնչու»-ն մոտ 80 էթնիկ խմբի հավաքական անունն է, որոնք միավորված են ծագման ընդհանրությամբ և «գնչուների օրենքի» ընդունմամբ։ Բոլոր այս էթնիկ խմբերը յուրահատուկ մշակութային ժառանգության կրողներն են, որի պահպանման համար 1971 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում տեղի է ունեցել Առաջին համաշխարհային գնչուական կոնգրեսը, որին ներկա էին աշխարհի երեսուն պետություններից գնչու պատվիրակներ։
Նույն թվականին անգլիական մայրաքաղաքում ստեղծվել է Գնչուների միջազգային միությունը[2]։ Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսի կարևոր արդյունքներից էր գնչուներին՝ որպես միասնական տարածք չունեցող ազգի ճանաչումը և գնչուական ազգային խորհրդանիշների՝ դրոշի և օրհներգի ընդունումը։
Գնչուների առաջին համաշխարհային Կոնգրեսի մեկնարկի օրը, ազգի ինքնորոշման օրը, գնչուական դրոշի և հիմնի օրը, ըտս էության, կարելի է նշել ապրիլի 8-ին, սակայն Գնչուների միջազգային միությունը որոշել է միավորել այդ բոլոր անվանումները մեկ օրվա մեջ՝ «Գնչուների օր»։ Այս օրն է ծնվել նաև Անաստասիա Բուրակը` գնչու հայտնի շանսոնյեն։
«Գնչուների միջազգային օրը» իրադարձություն է ոչ միայն գնչուների համար, այլ նաև գնչուական մշակույթի երկրպագուների համար, քանի որ այդ օրն ամբողջ աշխարհում անցկացվում են տարբեր տեսակի համերգներ[3], շնորհանդեսներ[4], փառատոններ[5], որտեղ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալա գնչուական ժողովրդի ինքնատիպ ֆոլկլորին։
Որոշ գնչուներ սովորույթ ունեն «Գնչուների օրը»՝ երեկոյան որոշված ժամին, փողոցով տանել վառած մոմ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Международный день цыган»։ Calend.ru։ Վերցված է 2020-01-13
- ↑ Международный день цыган — Праздник Международный день цыган // ЛІГА:Досье
- ↑ «В Оперном театре сегодня отпраздновали международный день цыган»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2020-04-08
- ↑ Unise.Ru | Санкт-Петербург | В Петербурге отметят международный день цыган(չաշխատող հղում)
- ↑ «Фестиваль цыганского искусства посвящён Международному Дню цыган»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2020-04-08