Գնչուների դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գնչուների դրոշ
Flag of the Romani people.svg
Տեսակազգային դրոշ
Ընդունված է1971
Գույներլազուր, կանաչ և կարմիր

Գնչուների դրոշ (O styago le romengo), գնչուների ազգային դրոշը: Ընդունվել է 1971 թվականին՝ Լոնդոնի գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսում[1]:

Խորհրդնշաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշը բաղկացած է երկու դաշտից՝ վերևում կապույտ, ներքևում կանաչ՝ համապատասխանաբար խորհրդանշելով երկինքն ու երկիրը։ Դրոշի կենտրոնում պատկերված է կարմիր չակրա (անիվ), որը խորհրդանշում է գնչուների հնդարիական ծագումը, համանման անիվ է պատկերված նաև Հնդկաստանի դրոշի վրա[2]:

Գնչուների շրջանում տարածված է նաև դրոշի բաղադրատարրերի միստիկական մեկնաբանությունը: Կանաչ դաշտը բնութագրվում է իբրև գործնական, մատերարիալիստական ոլորտ, կապույտ դաշտը՝ հոգևոր, իսկ անիվը՝ չակրան՝ որպես գնչուների կյանքի խորհրդանիշ[3]: Բաղադրատարրերի փոխգործակցությունը նշանակում է, որ գնչուն իր ողջ կյանքում գտնվում է ֆիզիկական և հոգևոր զարգացման ճանապարհին, ինչպես նաև գնչուն ողջ կյանքում չպետք է մոռանա իր հոգևոր և երկրային գործերի մասին: Անիվի կարմիր գույնը խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիզմի դեմ պայքարում գնչուների թափած արյունը, ինչպես նաև Գնչուների ցեղասպանության զոհերի արյան գույնը, արյուն, որի մասին գնչուները երբեք չպետք է մոռանան[4][5]:

Այնուամենայնիվ, մեծ տարածում ունի օպտիմիստական մեկնաբանությունը: Ըստ դրա՝ կանաչ դաշտը հենց դաշտի խորհրդանիշ է, քանի որ այդտեղ ուղղություն ընտրելու ավելի մեծ հնարավորություն կա, քան ճանապարհին, և կարելի է անգամ ոչինչ չընտրել, այլ ճամբար դնել: Իսկ պատկերված անիվի գույնը խորհրդանշում է տոն, քանի որ գնչուներին կարելի է ընկալել իբրև տոն-ժողովուրդ:

Շուտո Օրիզարի համայնքի դրոշը (Սկոպիե)

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշի դիզայնը ազդեցություն է թողել գնչուական այլ կազմակերպությունների և համայնքների վրա: Մասնավորապես՝ Խորվաթիայի գնչուների անհետացած կուսակցությունը օգտագործում էր մուգ կապույտ վերին դաշտով և ոսկեգույն չակրայով դրոշ[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Duminică, p. 150; Trehan, p. 12
  2. Duminică, p. 150; Kenrick, p. 89; Trehan, p. 12. See also Balogh, pp. 149-150
  3. da Silva Mello & Berocan Veiga, p. 49
  4. Duminică, p. 150
  5. Balogh, p. 150
  6. Željko Heimer, "National Identity in the Political Party Flags in Croatia", in Proceedings of the 24th International Congress of Vexillology, 2011, pp. 447, 465–466

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]