Jump to content

Սովորական ծովաշնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական ծովաշնիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Պերկեսազգիներ
Ընտանիք Շնիկայիններ
Տեսակ Սովորական
ծովաշնիկ
Լատիներեն անվանում
Parablennius sanguinolentus
(Pallas, 1814)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սովորական ծովաշնիկ (լատին․՝ Parablennius sanguinolentus), պերկեսազգիների կարգի շնիկանմանների ենթակարգի շնիկայինների ընտանիքին պատկանող ճառագայթալողակ ձկնատեսակ։

Կենդանին արդյունաբերական նկատառումներով չի օգտագործվում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ատլանտյան օվկիանոսում՝ Բիսկայան ծոցից մինչև Սենեգալ, Մարոկկո և Կանարյան կղզիներ։ Ապրում են Սև, Մարմարա և Միջերկրական ծովերի, ինչպես նաև Բիսկայան ծոցի ջրերում։

Լինում է Սև ծովի ափերի քարքարոտ տեղերում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական ծովաշնիկի մարմնի երկարությունը հասնում է 23 սմ-ի։ Մարմինը մերկ է՝ թեփուկազուրկ։ Գունավոր ձուկ է։ Սովորական ծովաշնիկի մեջը և կողքերը կանաչ են, իսկ փորը ունի դեղին գունավորում։

Բացի այդ, ծովաշնիկի մարմնի վրա կան սև պուտեր։ Սնվում է փափկամարմիններով և բույսերով։ Միսը ուտելու համար անպիտան է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 75 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծովաշնիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծովաշնիկ» հոդվածին։