Սոկրատեսի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սոկրատեսի մահը
David - The Death of Socrates.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Ժակ Լուի Դավիդ
տարի 1787
բարձրություն 129,5 սանտիմետր[1]
լայնություն 196,2 սանտիմետր[1]
ուղղություն նեոդասականություն
ժանր պատմական գեղանկարչություն
նյութ յուղաներկ
գտնվում է Մետրոպոլիտեն թանգարան
հավաքածու Մետրոպոլիտեն թանգարան[2]
կայք
The Death of Socrates (Jacques-Louis David) Վիքիպահեստում

«Սոկրատեսի մահը»[3] (ֆր.՝ La Mort de Socrate), Ժակ Լուի Դավիդի պատմական կտավը (1787), Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուից (Նյու-Յորք, ԱՄՆ):

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1786 թվականի սկզբին նկարը Դավիդին պատվիրել էր փարիզյան խորհրդարանի խորհրդատու Շառլ Միշել Տրյուդեն դե լա Սաբլերմը[4]: Այն ժամանակից ի վեր ինչ Դիդոն այս սյուժեն խորհուրդ էր տվել նկարիչներին «Դրամատիկական պոեզիայի մասին» տրակտատում, նրան անդրադարձել էին գեղանկարիչները, այդ թվում՝ Շալը, Ալիզարը (ֆր.՝ Jean-Baptiste Alizard, 1762), Սանե: Դիդրոնը հիմք ընդունելով «Ֆեդոնի» վերջին էջում տեղ գտած պատմությունը Պլատոնի մասին, փիլիսոփայի մահվան պատմությունը բաժանել է 5 տեսարանի. Սոկրատեսը բանտում, Սոկրատեսը երկու անգամ հրաժարվում է փախուստից, վիճաբանություն դատավորների հետ՝ հոգու անմահության մասին, Սոկրատեսը թունավոր մոլեխինդ է ընդունում[5]:

Դավիդը ընտրել է այն պահը, երբ աշակերտներով շրջապատված Սոկրատեսը դահիճի ձեռքից վերցնում է թույնի գավաթը: Օգնության համար նա դիմել է գիտնական հելլենագետ Ռ. Ադրիին:

Վերջինս 1786 թվականի ապրիլի 6-ին նկարչին գրած նամակում փոխանցում է փիլիսոփայի մահվան պատմությունը:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկ քարե պատի մոտ դրված է մահճակալ: Որի վրա Սոկրատեսը հրաժեշտ է տալիս աշակերտներին: Հատակին ընկած են կապանքները, որոնցից արդեն ազատել են փիլիսոփային: Նկարիչը հակադրել է ծեր ու խիստ փիլիսոփային խորը հիասթափությանը, որը կուտակվել է նրա շուրջը: Դահիճը, ով թույնը տալիս է բանտարկյալին ցնցված է:

Հաջող ընտրված երանգավորումը և կոմպոզիցիայի ամբողջությունը հարմարորեն առանձնացրել է Դավիդի «Սոկրատեսի մահը» նրա հին մրցակից Պեյրոնի նույն թեմայով կտավից: Վերջինիս նկարը ստեղծվել է դ'Անժիվիյի պատվերով և հայտնվել է այն նույն սրահում, որտեղ գտնվում էր Դավիդի աշխատանքը: Նույն թեմայով երկու կտավ, նման կոմպոզիցիաներ, ձգտում են պահպանել պատմական ճշգրտությունը, առաջացրել են քննադատների հետաքրքրությունը: Առաջնության արմավենին հանձնվել էր Դավիդին: Կոմս Պոտոցկին համարում էր, որ Պեյրոնի ստեղծագործությունը «ընդգծել է Դավիդի կտավի առավելությունները, հանրությանը ցույց տալով որ տաղանդ ունենալով հանդերձ կարելի գտնվել նրանից ցած»[6]: Դավիդի աշխատանքին բարձր գնահատական է տվել Ջոշուա Ռեյնոլդսը, նշելով, որ «Սոկրատեսի մահը» կարելի է դնել այնպիսի որմնանկարների հետ մեկ շարքում, ինչպիսիք են՝ Միքելանջելոն Սիքստինյան կապելլայում[7]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436105
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. Давид / М. Н. Тарасов // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 211. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  4. Шнаппер, 1984, էջ 66
  5. Шнаппер, 1984, էջ 68
  6. Шнаппер, 1984, էջ 69—70
  7. Шнаппер, 1984, էջ 71

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герман М. Ю., «Давид», серия «Жизнь замечательных людей» М, «Молодая гвардия», 1964 (рос)
  • Варшавский А. «Жак Луи Давид» (в кн. «С веком наравне», М, 1977 (рос)
  • Шнаппер А. Давид. — М.: Изобразительное искусство, 1984.
  • Warren E. Roberts: Jacques-Louis David, revolutionary artist. Art, politics and French revolution. University of North Carolina Press, Chapel Hill, N.C. 1989, ISBN 0-8078-1845-3
  • Antoine Schnapper et Arlette Sérullaz, David, Paris, RMN, 1989, n°76, p. 178
  • Elmar Stolpe: Klassizismus und Krieg. Über den Historienmaler Louis David. Campus-Verlag, Frankfurt/M. 1985, ISBN 3-593-33488-7