Սյուզան Ֆրեկելտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Ֆրեկելտոն
Ծնվել էհունիսի 5, 1848(1848-06-05) կամ 1848[1][2][3][…]
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 14, 1932(1932-04-14) կամ 1932[1][2][3][…]
Մահվան վայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ներշնչվել էՉինական գեղանկարչություն
 Susan Stuart Frackelton Վիքիպահեստում

Սյուզան Ֆրեկելտոն (անգլ.՝ Susan Stuart Goodrich Frackelton, հունիսի 5, 1848(1848-06-05) կամ 1848[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4] - ապրիլի 14, 1932(1932-04-14) կամ 1932[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, ով մասնագիտացել է խեցեգործական նկարչության մեջ։ Եղել է ԱՄՆ-ի «Արվեստների ու արհեստների շարժման» ղեկավար, «Tried by Fire» (Փորձություն) ճենապակյա իրերի զարդագործերի ամենահայտնի ձեռնարկի հեղինակ[5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Ստյուարտ Գուդրիչը ծնվել է 1848 թվականին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում[8] Էդվին Հ. Գուդրիչի և Մարի Ս. Գուդվիչի ընտանիքում։ Սովորել է Միլուոքիի և Նյու Յորքի մասնավոր դպրոցներում[9]։

1869 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է Ռիչարդ Ֆրեկելտոնի հետ, ով ծնվել էր Լոնդոնում, սակայն 1857 թվականին գաղթել էր ԱՄՆ։ Նրանք ապրել են Միլուոքիում, որտեղ էլ հասակ են առել նրանց երեք որդիներն ու դուստրը[8][9]։ Ամուսինը կորցրել է իր հաջողակ բիզնեսը, սակայն Սյուզանի գործունեության շնորհիվ ընտանիքի ֆինանսական հարցերը կարգավորվել են[10]։ Ընտանիքին աջակցելու անկարողության, ինչպես նաև դաժան և անմարդկային վերաբերմունքի համար Սյուզանն ամուսնալուծվել է։ 1899 թվականին նրանք արդեն ունեցել են երկու չափահաս որդի (երեքից մեկը մահացել էր) և 11 տարեկան դուստր[11][12]։ Ռիչարդ Ֆրեկելտոնը մահացել է 1907 թվականին։ 1920 թվականին Սյուզանն ապրել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, երեք ամիս արձակուրդն անց է կացրել Հայիթիում[8]։ Եղել է «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» և Չիկագոյի կանանց ակումբի անդամ[9]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1932 թվականի ապրիլի 14-ին Իլինոյիս նահանգի Քենիլուրֆի իր տանը։ Թաղված է Միլուոքիի «Անտառային գերեզմանատանը» (Forest Home Cemetery)[13][14]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլուոքիում Սյուզանը Հենրի Վայնդենի մոտ սովորել է լանդշաֆտային նկարչություն[7][15]։ Պատրաստել է զամբյուղներ, ժանյակներ, ոսկեղեն։ Նախքան 1876 թվականին խեցեգործության վրա կենտրոնանալը, աշխատել է կաշվով, փորագրված փայտով, գործված և ներկված կտորով, մետաղով։ Մեծ լսարանների առջև հանդես է եկել դասախոսություններով[9]։

1883 թվականին ստեղծել է «Frackelton China» և «Decorating Works» ընկերությունները, որտեղ հաջողությամբ իրականացրել է ճենապակյա իրերի արտադրություն, միաժամանակ՝ Միլուոքիի կենտրոնում նկարչության դասեր է տվել։ «Ֆրեկելտոն չոր գույները» արտոնագրել է 1894 թվականին[6][15]։ Ֆրեկելտոնը նախագծել և արտոնագրել է տնային հնոցասարք[15]։ Նա ստեղծել է հատուկ ոճի «խեցեղենի արվեստ», որը կոչվում է Ֆրեկելտոնի «կապույտ և գորշ»՝ գորշ փայլով կապույտ ներկված իր[15]։ Ֆրեկելտոնի յուրաքանչյուր ապրանքի հակառակ կողմում նկարված է նրա "SF" նշանը[16]։

1892 թվականին Ֆրեկելտոնը հիմնադրել է Հանքային նկարիչների ազգային լիգան, որտեղ ներառված էին Ադելաիդ Ռոբինյոն և Մերի Չեյս Պերին[6]։ Ֆրեկելտոնը եղել է պրոֆեսիոնալ նկարիչների տեղական ընկերակցության նախագահը, որը միավորվել է Միլուոքիի արվեստի ինստիտուտին, այնուհետև՝ Միլուոքիի արվեստի թանգարանին, ինչպես նաև նախագահել է Վիսկոնսինի արվեստի դպրոցը[7]։ 1893 թվականի համաշխարհային ցուցահանդեսին ներկայացրել է իր կերամիկական աշխատանքները[6] և արժանացել 9 մրցանակների[7][10]։ 1880-1890-ական թվականներին Եվրոպայում և ԱՄՆ-ում արժանացել է մեդալների[7]։ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյը նամակով շնորհավորել է նրան աշխատանքների համար և նրա աշխատանքներից ընդգրկել իր պալատի ցուցադրությունում[17]։

1899 թվականին կերամիկական համատեղ աշխատանքներ է իրականացրել Ջորջ Էդգար Օհրի հետ[18]։ 1900 թվականի Փարիզի ցուցահանդեսում ներկայացրել է իր դելֆտյան ճենապակե գործերը։ Սյուզան Ֆրեկելտոնի աշխատանքները գտնվում են Վիսկոնսինի պատմական ընկերությունում[6], Միլուոքիի հանրային թանգարանում, Միլուոքիի համայնքային պատմական ընկերությունում և Sinsinawa Mound-ում[15]։

2005 թվականին Սյուզան Ֆրեկելտոնը հետմահու արժանացել է Վիսկոնսինի վիզուալ արվեստի կյանքի համար նվաճումներ մրցանակին՝ իր նորարարական կերամիկական, ճենապակյա աշխատանքների, ինչպես նաև 19-րդ դարում խեցեգործական արվեստի շարժման համար[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lynette Korenic. The Decorative Fire of Susan S. Frackelton: China Painting, Art Pottery, and Book Illumination. University of California—Santa Barbara; 2006.
  • Patricia Marks. Susan S. Frackelton: Inventive Artist in Milwaukee's Past. 1995.
  • George Weedon. (1975). Susan S. Frackleton and the American Arts and Crafts Movement. Milwaukee: Milwaukee Box Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Répertoire des artistes (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Նելսոն-Ատկինս արվեստի թանգարան — 1933.
  4. 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Susan_Stuart_Frackleton
  5. Susan S. Frackelton. Tried By Fire - A Work on China-Painting. New York: D. Appleton, 1886.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Jules Heller; Nancy G. Heller. North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary. Routledge; 19 December 2013. ISBN 978-1-135-63882-5. pp. 191–192.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 2005 Wisconsin Visual Art Lifetime Achievement Awards : Susan Frackelton Արխիվացված 2011-10-07 Wayback Machine, Wisconsin Visual Arts. Wisconsin Painters & Sculptors Inc. Retrieved May 6, 2014.
  8. 8,0 8,1 8,2 Susan Stuart Frackelton. Passport issued December 26, 1919. Passport Applications, January 2, 1906–March 31, 1925. NARA Microfilm Publication M1490, 2740 rolls. General Records of the Department of State, Record Group 59. National Archives, Washington, D.C.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Men and Women of America: A Biographical Dictionary of Contemporaries. New York City: L.R. Hamersly; 1910. p. 651.
  10. 10,0 10,1 Susan Frackelton: Punch Bowl. Արխիվացված 2016-10-12 Wayback Machine Milwaukee County Historical Society. Retrieved May 6, 2014.
  11. "Frackleton (Frackelton) Divorce Suit." New York Times. April 1, 1897. Retrieved May 7, 2014.
  12. The Northwestern Reporter. West Publishing Company; 1899. pp. 750-751.
  13. Susan Stuart Frackelton, 1848 to 1932 Արխիվացված 2016-04-03 Wayback Machine, Forest Home Cemetery, Milwaukee, Wisconsin. Retrieved May 6, 2015.
  14. Susan Stuart Frackelton - died April 14, 1932 Kenilworth, Illinois. Illinois Deaths and Stillbirths, 1916–1947."
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Susan Frackelton Collection. Արխիվացված 2016-07-21 Wayback Machine Milwaukee County Historical Society. Retrieved May 6, 2014.
  16. Susan Frackelton: Stein. Արխիվացված 2016-07-21 Wayback Machine Milwaukee County Historical Society. Retrieved May 6, 2014.
  17. Frances Elizabeth Willard; Mary Ashton Rice Livermore. A Woman of the Century: Fourteen Hundred-seventy Biographical Sketches Accompanied by Portraits of Leading American Women in All Walks of Life. Moulton; 1893. p. 298.
  18. Richard D. Mohr. Pottery, Politics, Art: George Ohr and the Brothers Kirkpatrick. University of Illinois Press; 2003. ISBN 978-0-252-02789-5. p. 145.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Ֆրեկելտոն» հոդվածին։