Սյուզան Բրաունմիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Բրաունմիլեր
Ծնվել էփետրվարի 15, 1935(1935-02-15)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, գրող և կանանց իրավունքների պաշտպան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան
Կայքsusanbrownmiller.com/susanbrownmiller/index.html

Սյուզան Բրաունմիլեր (անգլ.՝ Susan Warhaftig, փետրվարի 15, 1935(1935-02-15)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[2], ամերիկացի լրագրող, գրող և ֆեմինիստ ակտիվիստ, առավել հայտնի է «Մեր կամքին հակառակ» գրքով (1975 թվական), որը Նյու Յորքի հանրային գրադարանի կողմից համարվել է 20-րդ դարի 100 լավագույն գրքերից մեկը։

Կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունմիլերը ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք), Մեյի և Սամուել Ուորհաֆտիգի՝ միջին խավի հրեա ընտանիքում։ Մեծացել է Բրուքլինում և եղելծնողների միակ երեխան։ Հայրը արտագաղթել է լեհական քաղաքից և դարձել վաճառող, ավելի ուշ՝ հանրախանութի վաճառող, իսկ մայրը եղել է քարտուղար։ Ավելի ուշ նա վերցրել է Բրաունմիլեր կեղծանունը՝ 1961 թվականին իրավաբանորեն փոխելով իր ազգանունը։

Սյուզան Բրաունմիլերը երկու տարի (1952-1954 թվականներին) սովորել է Կոռնելի համալսարանում կրթաթոշակով, բայց չի ավարտել այն։ Ավելի ուշ դերասանություն է սովորել Նյու Յորքում։ Նկարահանվել է Օֆֆ-Բրոդվեյ երկուսում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունմիլերը նաև մասնակցել է քաղաքացիական իրավունքների պայքարին՝ CORE-ին և SNCC-ին միանալով 1964 թվականին։ Բրաունմիլերը 1964 թվականին, երբ աշխատում էր Միսսիսիպի նահանգի Մերիդիան քաղաքում, կամավոր մասնակցել է «Ազատության ամառը» նախագծին։

Նա առաջին անգամ մասնակցել է կանանց ազատագրական շարժմանը Նյու Յորքում 1968 թվականին։

1970 թվականին Բրաունմիլերը դարձել է Ladies' Home Journal-ի դեմ նստացույցի համակարգողը։ Նրանք կոչ էին անում կանանց կիսվել իրենց պատմություններով։

1971 թվականին սկսել է աշխատել «Մեր կամքին հակառակ» գրքի վրա, այնուհետև չորս տարի անցկացրել է Նյու Յորքի հանրային գրադարանում՝ հետազոտություններ կատարելու և հոդվածներ գրելու նպատակով։

1977 թվականին Բրաունմիլերը դարձել է Մամուլի ազատության կանանց ինստիտուտի (WIFP) աշխատակից։ Այն եղել է շահույթ չհետապնդող հրատարակչական կազմակերպություն։ 1978 թվականին մասնակցել է պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ֆեմինիստական համաժողովին, իսկ 1979 թվականին հիմնադրել է «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» կազմակերպությունը։

1973 թվականին արժանացել է Ալիսիա Պատերսոնի լրագրողական կրթաթոշակի[3]՝ հետազոտությունների կատարելու և հոդվածներ գրելու համար։ 1975 թվականին Թայմ ամսագիրը նրան հռչակել է տարվա 12 կանանցից մեկը[4]։

Նա նկարահանվել է ֆեմինիստական «Նա գեղեցիկ է, երբ բարկանում է» պատմական ֆիլմում (2014)[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունմիլերի լրագրության ուղին սկսվել է խմբագրի պաշտոնից։ Այնուհետև շարունակել է աշխատել որպես Coronet-ի գլխավոր խմբագրի օգնական (1959-60), Նյու Յորքի նահանգի օրենսդիր մարմնի Albany Report-ի խմբագիր (1961-1962) և Newsweek-ի ազգային հարցերի հետազոտող (1963-1964): 1960-ականների կեսերին Բրաունմիլերը շարունակել է իր լրագրության կարիերան՝ աշխատելով որպես Ֆիլադելֆիայի NBC-TV-ի թղթակից (1965), որպես Village Voice-ի խմբագիր (1965) և Նյու Յորքի ABC-TV-ի խմբագիր (1966-1968):

1968 թվականից աշխատել է որպես անկախ գրող։ Նրա գրքերը, էսսեները և հոդվածները պարբերաբար հայտնվել են այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են New York Times-ը, Newsday-ը, New York Daily News-ը, Վոգ-ը և The Nation-ը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shirley Chisholm: A Biography (Doubleday, 1970)
  • Against Our Will: Men, Women, and Rape (Simon and Schuster, 1975/Fawcett Columbine 1993)
  • Femininity (Linden Press/Simon & Schuster, 1984)[7][8]
  • Waverly Place (Grove Press, 1989)
  • Seeing Vietnam: Encounters of the Road and Heart (Harper Collins, 1994)
  • In Our Time: Memoir of a Revolution (Dial Press, 1990)[9][10]
  • My City High Rise Garden (Rutgers University Press, 2017)[11]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունմիլերն իրեն նկարագրել է որպես «միայնակ կին»[12]։ «Ես կցանկանայի կապի մեջ լինել մի տղամարդու հետ, ում հարգում եմ",- ասել է նա 1976 թվականին հարցազրույցի ժամանակ՝ բացատրելով իր չամուսնացած լինելն այն փաստով, որ պատրաստ չի եղել փոխզիջման գնալու[13]։

2018 թվականի դրությամբ ամուսնացած չի եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Susan Brownmiller». Jewish Women's Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Alicia Patterson Foundation». www.aliciapatterson.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Cohen, Sascha (2015 թ․ հոկտեմբերի 7). «How a Book Changed the Way We Talk About Rape». Time. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «The Women».
  6. «The Film – She's Beautiful When She's Angry». Shesbeautifulwhenshesangry.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  7. Petersen, Clarence (1985 թ․ մարտի 2). «Femininity, by Susan Brownmiller». Chicago Tribune. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Roberts, Yvonne (2022 թ․ օգոստոսի 28). «Fab abs, Nicole Kidman. But this frantic effort to look half your age is frankly demeaning». The Guardian. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին. «Brownmiller described attempting to acquire femininity as "bafflingly inconsistent at the same time [as]… minutely demanding… Femininity always demands more". And she warned that "an unending absorption in the drive for a perfect appearance… is the ultimate restriction on freedom of mind".»
  9. «In Our Time - Excerpt». The New York Times. 1999. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  10. Miller, Laura (1999 թ․ դեկտեմբերի 19). «It Never Did Run Smooth». The New York Times. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «My City Highrise Garden». rutgersuniversitypress.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. Author bio, bookreporter.com (accessed June 3, 2010).
  13. Mary Cantwell, "The American Woman", Mademoiselle, June 1976.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]