Սյուզան Աբուլհավա
Սյուզան Աբուլհավա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 3, 1970 (49 տարեկան) |
Ծննդավայր | Քուվեյթ |
Մասնագիտություն | վիպասան, գրող և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() Պաղեստին |
Կրթություն | University of South Carolina? |
Ուշագրավ աշխատանքներ | Mornings in Jenin? |
Susan Abulhawa Վիքիպահեստում |
Սյուզան Աբուլհավա (արաբ․՝ سوزان أبو الهوى, հունիսի 3, 1970, Քուվեյթ), պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գրող և քաղաքական ակտիվիստ[1]։ Նա «Առավոտները Ջենինում» գրքի հեղինակն է, և «Խաղահրապարակներ Պաղեստինի համար» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրն է[2]։ Ապրում է Յարդլիում, Փենսիլվանիա նահանգ[3]։ Նրա երկրորդ՝ «Ջրի և երկնքի կապույտի միջև» գիրքը լույս տեսնելուց առաջ վաճառվել է 19 լեզվով։ Միացյալ Թագավորությունում հրատարակվել է 2015 թվականի հունիսի 4-ին, իսկ Նահանգներում՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին։
Բովանդակություն
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբուլհավայի ծնողները ծնվել են Ատ-Տուրում (Երուսաղեմ)։ Նրանք 1967 թվականի Վեցօրյա պատերազմի պատճառով դարձել էին փախստականներ։ Մայրը, որն այդ ժամանակ սովորում էր Գերմանիայում, վերադառնալու հնարավորություն չուներ։ Այսպիսով, զույգը վերամիավորվում է Հորդանանում՝ նախքան Քուվեյթ գնալը, որտեղ և 1970 թվականին ծնվել էր Աբուլհավան[4]"։
«Առավոտները Ջենինում» (2006 թվականին ի սկզբանե հրատարակվել էր «Դավիթի սպին» վերնագրով) իր առաջին վեպն էր[5][6]։
2013 թվականին Աբուլհավան հրատարակում է «Իմ ձայնը ձգտում է քամուն» բանաստեղծական ժողովածուն։
Աբուլհավան հիմնադրել է «Խաղահրապարակներ Պաղեստինի համար»[7] հասարակական կազմակերպությունը, որով Պաղեստինի և ՄԱԿ-ի՝ Լիբանանում տեղակայված փախստականների ճամբարներում երեխաների համար կառուցվում է խաղահրապարակներ։ Առաջին խաղահրապարակը կառուցվել է 2002 թվականին[8]։
Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա Boycott, Divestment, and Sanctions (BDS, հայ․՝ բոյկոտ, իզոլացիա և սանկցիաներ) արշավի մասնակից էր, ինչպես նաև Ալ Ավադայի խոսնակ[3]։
Բոյկոտ, իզոլացիա և սանկցիաներ (BDS)[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբուլհավան Իսրայելի դեմ բոյկոտի արշավի, ինչպես նաև մշակութային բոյկոտի պայմանագիր ստորագրող կողմն էր։ Նա BDS առաջին կոնֆերանսներից մեկում ելույթ է ունեցել (Փենսիլվանիայի համալսարան)[9]։
Աբուլհավան BDS շարժումը տեսնում էր որպես «պաղեստինյան իրավունքների և Իսրայելի կողմից ներկայումս էթնիկ զտումների դեպ արդարադատության հասնելու համար եղած ամենաարդյունավետ ուղներից մեկը»[10]։
«Առավոտները Ջենինում»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Առավոտները Ջենինում» վեպը հրատարակվել է 2010 թվականին։ Հրատարակվել է Bloomsbury հրատարակչական գործակալության կողմից, և Բլումսբուրի Քաթար հրատարակչության հիմնադրամի կողմից թարգմանվել է արաբերեն[3]։ Այ ամենաքիչը թարգմանվել է երկու տասնյակ լեզվով և դարձել է համաշխարհային բեսթսելլեր[11]։
Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Բերնարդ-Հենրի Լևին «Առավոտները Ջենինում» վեպն անվանել է «հակաիսրայելական և հակահրեական կլիշեների կեղծավորության համակենտրոնացումը գեղարվեստական գրականության մեջ»[12]։ Աբուլհավան պատասխանել է Լևիին՝ նրան անվանելով «փիլիսոփայության և ինտելեկտուալ էլիտարության ֆրանսիական փոփ աստղ» և մեղադրել է «անուն տալու» համար․
![]() |
Նա ուղղակի ապտակում է «հակասեմականություն» բառին՝ վարկաբեկելու համար Իսրայելի դեմ ցանկացած բացասական դրսևորումները․․․․․ Պարոն Լևին մեղադրում է մեզ «Իսրայելին դիվայնացնելու մեջ», այն դեպքում, երբ մենք, թեև թույլ, բայց հետ ենք քաշում վարագույրը՝ ցույց տալու համար այն մութ ճշմարտությունը, որը նա ցանկանում է թաքցնել»։ Ես կասկածում եմ, որ պարոն Լևին, ինչպես նաև Իսրայելին աջակցող հրեաների մեծ մասը զգում են, որ նա իմ պապի ագարակում ավելի շատ իրավունքներ ունի, քան ես։ Ի վերջո, սա է Իսրայելի հիմքը, այնպես չէ՞։ - [13]
|
![]() |
«Filmworks Dubai»-ը գնել էր ֆիլմը նկարահանելու իրավունքները, և ֆիլմը պատրաստվում էր նկարահանվել 2013 թվականի վերջին։ Աննա Սոլեր-Փոնթը, որը Pontas գործակալության նախագահն էր, ասել է՝ «Սա հատուկ նախագիծ է լինելու։ Պաղեստինում դեռ նման էպիկ ֆիլմեր չկան»[14]։
Այլ գործունեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի գեղարվեստական գրականություն գրելուց և ակտիվիզմից, Աբուլհավան նաև շարունակում է բժշկական հոդվածներ գրել ամսագրերի և թմրանյութերի դեմ պայքարող ընկերությունների համար[10]։
Նա համեմատում է Իսրայելին ապարտեիդ Հարավային Աֆրիկայի հետ[15]։ 2013 թվականին Աբուլհավան մերժել է Ալ-Ջազիրայի ՝ մի քանի հայտնի իսրայելցիների հետ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը քննարկելու հրավերը[16]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առավոտները Ջենինում, վեպ (Bloomsbury, 2010).
- Երկնքի և ջրի կապույտի միջև, վեպ (Bloomsbury, 2015).
- Քանդված պատրանքներ քրեստոմատիա (Amal Press, 2002) [6]
- Փնտրելով Ջենինին, քրեստոմատիա (Cune Press, 2003).[6]
- Ցանկանալով Փաղեստինը: Նոր պաղեստինյան գրվածքներ աքսորի և տան մասին, քրեստոմատիա (2012)[17]
- Իմ ձայնը ձգտում է քամուն, բանաստեղծական ժողովածու (Just World Books, նոյմբեր, 2013)[18]
- Սա սահման չէ․ Ռեպորտաժ և անդրադարձ Պաղեստինի գրականության փառատոնից[19]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Building playgrounds in Palestine: ‘This is their special place and refuge’»։ theguardian
- ↑ «Susan Abulhawa»։ Al Jazeera
- ↑ 3,0 3,1 3,2 Yaqoob Tahira (Apr 26, 2012)։ «Arab-American novelist fights for justice in Palestine»։ The National
- ↑ this is a contradiction with the first sentence : "born in Jebel al Tur in Jerusalem" ; according to other sources (her french editors), she was born in 1967 ...
- ↑ «Susan Abulhawa»։ Arab World Books։ Վերցված է 13 October 2009
- ↑ 6,0 6,1 6,2 Bloomsbury Biography
- ↑ Playgrounds for Palestine
- ↑ Adams, John (March 2003), «Playgrounds for Palestine Brings Playground for Peace», Today's Playground, http://www.playgroundsforpalestine.org/data/media/PfP_Today_Play.pdf, վերցված է 13 October 2009
- ↑ http://mondoweiss.net/2012/02/out-of-the-ballpark-susan-abulhawas-speech-to-the-pennbds-conference
- ↑ 10,0 10,1 Bland Sally (Mar 27, 2012)։ «Susan Abulhawa: Writing for Palestine»։ The Jordan Times
- ↑ Badih Samia (May 4, 2012)։ «Palestine on Her Mind»։ Gulf News
- ↑ Levy Bernard-Henri (Dec 3, 2010)։ «The Antisemitism to Come»։ Huffington Post
- ↑ Abulhawa Susan (Dec 22, 2010)։ «The Antisemitism to Come? Hardly»։ Huffington Post
- ↑ Evans Chris (Nov 17, 2011)։ «Filmworks Dubai Takes Rights to Best-Selling Novel Mornings in Jenin»։ Screen Daily
- ↑ Abulhawa Susan։ «Palestinians Will Never Forget»։ Washington Report on Middle East Affairs։ American Educational Trust։ Վերցված է 17 August 2015
- ↑ Weiss Philip (May 19, 2013)։ «Abulhawa declines to balance out several Israelis in Al Jazeera forum on Nakba»։ Mondoweiss
- ↑ «Seeking Palestine: New Palestinian Writing on Exile and Home»
- ↑ «My Voice Sought the Wind»
- ↑ http://www.bloomsbury.com/uk/this-is-not-a-border-9781408885000/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն - Bloomsbury Publishing
- Baby Martyr
- Հարցազրույց Սյուզան Աբուլհավայի հետ
|