Սմբատ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Դավթյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1858(1858-05-23)[1]
ԾննդավայրԱկն
Մահացել էհոկտեմբերի 1, 1926(1926-10-01)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ, թատերագետ, խմբագիր և հրատարակիչ

Սմբատ Դավթյան (մայիսի 23, 1858(1858-05-23)[1], Ակն - հոկտեմբերի 1, 1926(1926-10-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), պոլսահայ մանկավարժ, թատերագետ, հրատարակիչ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ակնի ազգային վարժարանում, Կոստանդնուպոլսի ֆրանսիական լիցեյում։ Դասավանդել է Կոստանդնուպոլսում և Թուրքիայի հայաբնակ վայրերում, աշխատակցել «Մամուլ», «Մասիս», «Կավռօշ» պարբերականներին։ Կոստանդնուպոլսում հիմնադրել է հայկական հրատարակչական ընկերություն, 1898–1900 թվականներին եղել է «Բիւրակն» պարբերականի տնօրեն–խմբագիրը[2][3]։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղափոխվել է Հայաստան, որտեղ էլ մահացել է 1926 թվականին[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել և հրատարակել է «Վարժութիւն մանկաց» (մաս 1-3, 1889, Կոստանդնուպոլիս, «Արևելքի» տպարան), «Տարրական քերականութիւն արդի հայերէնի» (1891, Կոստանդնուպոլիս, Ճանիկ Արամյանի տպարան), «Ընտելարան հայ լեզուի» (1893, Կոստանդնուպոլիս, Գարեգին Պաղտատլյանի տպարան, 11-րդ հրատարակությունը՝ 1901, Կոստանդնուպոլիս, Նշան Պերպերյանի տպարան), «Ծաղկաքաղ աշխարհիկ լեզուէ» (1894, նույն տպարան), «Սկզբունք համաձայնութեան եւ շարադասութեան գործնական նշանագրերով», «Լրացուցիչ դասընթացք տարրական քերականութեան արդի հայերէնի» (երկուսն էլ՝ 1894, Կոստանդնուպոլիս, Ճանիկ Արամյանի տպարան), «Պատկերազարդ այբբենարան, նոր ոճով» (1895, Կոստանդնուպոլիս, Նշան Պերպերյանի տպարան), «Փունջ։ Աշխարհաբար հաւաքածոյ» (1895, Կոստանդնուպոլիս, Գարեգին Պաղտատլյանի տպարան), «Բանալի շարադրութեան եւ վայելչախօսութեան» (1899, Կոստանդնուպոլիս, «Ախթեր» տպարան) ուսումնական ձեռնարկները[2]։ Լույս են տեսել նաև նրա «Ճաշակ նոր գրականութեան» (1910), «Մանկական ոտանաւորներ» (1904) աշխատությունները[4]։

Սմբատ Դավթյանը հեղինակ է նաև հայ թատրոնի պատմությանը նվիրված ուսումնասիրության, որը լույս է տեսել հայերեն և ֆրանսերեն[4]։

Հանդես է եկել նաև Արծվիկ, Ծվիկ, Ս. Դ., Սիբարիս, Վաղինակ կեղծանուններով[2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆ։ Թատերագետ, լեզվաբան
  2. 2,0 2,1 2,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 1066–1067. ISBN 978-5-89700-042-5.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԲԻՒՐԱԿՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «AV Production - Սմբատ Դավթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.