Սմբատ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սմբատ Բադալյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1907(1907-12-11)
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1986(1986-01-21) (78 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Սմբատ Աղալոյի Բադալյան (դեկտեմբերի 11, 1907(1907-12-11), Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1986(1986-01-21)), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ (1971 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Բադալյանը ծնվել է 1907 թվականին Սիսիանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, դասավանդել դպրոցում[1]: 1934 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է կուսշրջկոմի բաժնի վարիչ: Տեղափոխվել է Երևան և 1938-1942 թվականներին աշխատել Կիրովյան շրջանի ժողկրթբաժնի վարիչ: 1942 թվականին մեկնել է գործող բանակ: 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայում որպես քաղբաժնի պրոպոգանդիստ-մարտիկ մասնակցել է Հյուսիսային կովկասի պաշտպանությանը: Այստեղ ծավալված թեժ մարտերից մեկում վիրավորվել է: 1943 թվականի դեկտեմբերին ազատվել է ծառայությունից և սովորել ասպիրանտուրայում: 1971-1978 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ[2]:

Գիտական աշխատությունները վերաբերում են քաղաքի և գյուղի սոցիալիստական զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի տնտեսական օրենքների կիրառման հարցերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլխոզների խոշորացման դերը սոցիալիստական գյուղատնտեսության զարգացման գործում: Դասախոսությունների սղագրություն: Բադալյան Սմբատ Աղալոյի, Հայկական ՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1951:
  • Մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրության ոչնչացման և նրանց միջև եղած էական տարբերության վերացման մասին: Բադալյան Սմբատ Աղալոյի, Հայկական ՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1953:
  • Քաղաքի ու գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև եղած հակադրության ոչնչացման և նրանց միջև եղած էական տարբերությունների վերացման մասին: Բադալյա Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Վ. Մ. Մոլոտովի անվան, Երևան, ԵՊՀ, 1953:
  • Արտադրությունն ու սպառումը սոցիալիզմի ժամանակ: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, Հայպետհրատ, 1954:
  • Կապիտալիզմի հիմնական հակասությունը և նրա վերացումը ՍՍՌՄ-ում: Բադալյան Սմբատ Աղալոյի, Խոջաբեկյան Վլադիմիր Եղիշեի, Երևան, Հայպետհրատ, 1958[3]:
  • Սոցիալիստական սեփականության ձևերի զարգացման մասին: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, Հայպետհրատ, 1960[4]:
  • Աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր / Вопросы повышения производительности труда и эффективности общественного производства, Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1970[5]:
  • Սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցեր: (Հոդվածների ժողովածու), Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, ԵՊՀ, 1974[6]:
  • Զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի հիմնական գծերի մասին: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալս. հրատ., 1975[7]:
  • Вопросы политэкономии: Межвузовский сборник научных трудов. Բադալյան Սմբատ Աղալոյի, МВиССО АрмССР. - Ереванский государственный университет, Ереван, ЕГУ, 1978.[8]
  • Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործումը տնտեսավարման պրակտիկայում: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ, 1982[9]:
  • Սոցիալիստական ապրելակերպի տնտեսական հիմքերի հետագա կատարելագործումը զարգացած սոցիալիզմի պայմաններում: Երևան: ԵՊՀ , 1982[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԲԱԴԱԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԱՂԱԼՈՅԻ»։ -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=- (ru-RU)։ 2010-04-26։ Վերցված է 2019-06-10 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Բադալյան Սմբատ Աղալոյի (1958)։ Խոջաբեկյան Վլադիմիր Եղիշեի, ed.։ Կապիտալիզմի հիմնական հակասությունը և նրա վերացումը ՍՍՌՄ-ում։ Երևան: Հայպետապ 
  4. Բադալյան Սմբատ Աղալոյի (1960)։ Սոցիալիստական սեփականության ձևերի զարգացման մասին։ Եր: Հայպետհրատ 
  5. Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, eds. (1970)։ Աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր = Вопросы повышения производительности труда и эффективности общественного производства։ Երևան: ԵՊՀ հրատ 
  6. Բադալյան Սմբատ Աղալոյի, ed. (1974)։ Սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցեր: Հոդվածների ժողովածու։ Երևան: ԵՊՀ 
  7. Բադալյան Սմբատ Աղալոյի (1975)։ Զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի հիմնական գծերի մասին։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  8. Ереванский государственный университет, Բադալյան Սմբատ Աղալոյի, Ереванский государственный университет МВиССО АрмССР, eds. (1978)։ Вопросы политэкономии: Межвузовский сборник научных трудов։ Ереван: ЕГУ 
  9. Բադալյան Սմբատ Աղալոյի (1982)։ Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործումը տնտեսավարման պրակտիկայում։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ 
  10. Բադալյան Սմբատ Աղալոյի, Ղարիբյան Գրիգոր Ալեքսանդրի, eds. (1982)։ Սոցիալիստական ապրելակերպի տնտեսական հիմքերի հետագա կատարելագործումը զարգացած սոցիալիզմի պայմաններում։ Երևան: ԵՊՀ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png