Սկուբի Դուն և այլմոլորակայինների ներխուժում
Սկուբի Դուն և այլմոլորակայինների ներխուժում անգլ.՝ Scooby-Doo and the Alien Invaders | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, միստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, դետեկտիվ ֆիլմ, թրիլեր և արկածային ֆիլմ |
Գործողության վայր | Նյու Մեքսիկո |
Շարքի մասն է | Scooby-Doo? |
Ռեժիսոր | Jim Stenstrum?[1] |
Սցենարիստ | Davis Doi? |
Հնչյունավորում | Մերի Կեյ Բերգման, Ֆրենկ Ուելքեր, Գրեյ Դելայլ, B. J. Ward?, Ջոզեֆ Բենետ, Մարկ Հեմիլ, Audrey Wasilewski?, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Ջենիֆեր Հեյլ, Neil Ross?, Scott Innes? և Candi Milo? |
Պրոդյուսեր | Davis Doi?, Ուիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա |
Երաժշտություն | Louis Febre? |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Home Video, Hanna-Barbera և Warner Bros. |
Դիստրիբյուտոր | Warner Home Video և Նեթֆլիքս |
Տևողություն | 70 րոպե |
Շարք | Scooby-Doo? |
Պրիկվել | Scooby-Doo! and the Witch's Ghost? |
Սիկվել | Սկուբի Դու և կիբերհետախուզում |
Թվական | 2001 և հոկտեմբերի 3, 2000 |
«Սկուբի Դուն և այլմոլորակայինների ներխուժում» (այլ անվանում՝ «Սկուբի Դու! Այլմոլորակային զավթիչները», անգլ.՝ Scooby-Doo & The Alien Invaders), 2000 թվականի անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։
Ֆիլմը նվիրված է Դաֆնիին հնչյունավորող Մերի Քեյ Բերգմանին, տիտրերում նշվում է՝ «In Loving Memory of Mary Kay Bergman»։ Մուլտֆիլմի թողարկումից ամիսներ առաջ դերասանուհին ինքնասպանություն է գործել։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեգգին և Սկուբի Դուն ընկերների՝ Վելմայի, Դաֆնիի և Ֆրեդի ընկերակցությամբ, մեկնում են մեքենայով ճանապարհորդության։ Ժայռոտ անապատի մեջտեղում նրանց գլխավերևում սավառնում է տարօրինակ թռչող ափսե, որի պատճառով նրանց մեքենան մխրճվում է հսկայական կակտուսի մեջ։ Հանգամանքների բերումով վթարը տեղի է ունենում տիեզերքից ազդանշաններին հետևելու կայանի մոտ։ Պարզվում է, որ այդ տարածքը վաղուց թաղամասում վատ համբավ է վայելում, և ժամանակ առ ժամանակ մարդկանց առևանգող այլմոլորակայինների մասին պատմությունները դարձել են տեղի բանահյուսության անբաժանելի մասը։ Ընկերները, ինչպես միշտ, սկսում են հետաքննել առեղծվածային դեպքերը։ Նրանց հաջողվում է բացահայտել նրանց, ովքեր, ներկայանալով որպես այլմոլորակայիններ, ոսկի են արդյունահանում տեղի ստորգետնյա քարանձավներում։ Եվ հետո նրանք հանդիպում են իրական այլմոլորակայիններին, ովքեր թռչում են ներս՝ տեսնելու, թե ով է Երկրից ռադիո ազդանշաններ ուղարկում տիեզերք։ Ինչ վերաբերում է Շեգգիին, նա սիրահարվում է այլմոլորակային աղջկա (իսկ Սկուբի Դուն՝ նրա շանը)։
Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սքոթ Իննես — Սկուբի Դու / Շեգգի
- Մերի Քեյ Բերգման — Դաֆնի
- Ֆրենք Վելքեր — Ֆրեդ
- Բ․ Ջ․ Ուորդ — Վելմա
- Ջեֆ Գլեն Բենեթ — Լեստեր
- Ջեննիֆեր Հեյլ — Դոտտի
- Մարկ Հեմիլլ — Սթիվ
- Քենդի Միլո — Քրիսթալ/ Ամբեր
- Քևին Մայքլ Ռիչարդսոն — Մաքս
- Նիլ Ռոսս — Սերջիո
- Օդր Վասիլևսկի — Լաուրա
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
DVD Talk-ից Բլեյք Կունիշը գրել է, որ մուլտֆիլմը «բավականին հասարակ Սկուբի Դուի եթերաշրջան է», որը երկարաձգվել է մինչև 71 րոպե[2]։ Mana Pop-ից Մայք Բրուքսը ֆիլմին տվել է 6-ը 10-ից և ասում, որ այն այնքան էլ աչքի չի ընկնում, որքան «Սկուբի Դուն մեռյալների կղզում» կամ «Սկուբի Դուն և կախարդի ուրվականը»[3] մուլտշարքերը։ Sci-Fi Movie Page-ի գրախոսը մուլտֆիլմին տվել է 4-ից 2,5 աստղ և գրել, որ այն «երեխաների համար նախատեսված ֆիլմ է, և ոչ թե այն, որը կարող ես դիտել նրանց հետ»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Scooby Doo and The Alien Invaders»։ DVD Talk։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-05-ին։ Վերցված է 2022-03-05
- ↑ «Scooby-Doo and the Alien Invaders (2000) – Review»։ Mana Pop (անգլերեն)։ 2019-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-05-ին։ Վերցված է 2022-03-05
- ↑ «Scooby-Doo and the Alien Invaders - DVD Review | Sci-Fi Movie Page»։ www.scifimoviepage.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-30-ին։ Վերցված է 2022-03-05
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Скуби-Ду и нашествие инопланетян»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Скуби-Ду и нашествие инопланетян»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2000 ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- 2000 մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Warner Bros. մուլտֆիլմեր
- Մուլտֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Մանկական ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Թրիլեր ֆիլմեր
- Արկածային ֆիլմեր
- Գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր շների մասին
- Ամերիկյան հեռուստաֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր