Հարել Սկաաթ
Հարել Սկաաթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | הראל סקעת |
Ծնվել է | օգոստոսի 8, 1981[1] (43 տարեկան) Կֆար Սավա, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2004–ներկա |
Լեյբլ | Hed Arzi Music, Aroma Music (2009 թվականից) |
Կրթություն | Բեյթ Ցվի |
Ամուսին | Իդան Ռոլ |
Կայք | Պաշտոնական կայք |
Harel Skaat Վիքիպահեստում |
Հարել Սկաաթ (եբրայերեն՝ הראל סקעת, օգոստոսի 8, 1981[1], Կֆար Սավա, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելացի երգիչ, երգերի հեղինակ։ Իսրայելի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում։ Բաց նույնասեռական է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարել Սկաաթը ծնվել է Կֆար Սավա քաղաքում (Իսրայել), եմենյան հրեաների ընտանիքում։ Հարելը ընտանիքում միջնեկ երեխան է, ունի ավագ քույր և կտրսեր եղբայր։ Բեմական կարիերան սկսել է շատ երիտասարդ տարիքում։ Ձայնային տաղանդը տեսանելի էր մանկուց։ Հարելի հայրը սովորեցրել է նրան երգել, նրա համար կիթառ նվագելով։ Այդ տարիներին Հարելը մասնակցել է բազմաթիվ մանկական շոուների և համերգների։ 6 տարեկանում նա հաղթել է Կֆար Սավայում կազմակերպված երաժշտական մրցույթին, ինչպես նաև հայտնվել է «Պարպար նեհմադ» հեռուստատեսային շոուուի դրվագներից մեկում։
Պատանեկան հասակում Հարելը 3 տարի սովորել է դաշնամուր նվագել։ Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակում ծառայություն անցնելու տարիներին, երգել է բաժնի երիտասարդական անսամբլում։ Զինվորական ծառայությունից հետո նա ընդունվել է «Բեյթ Ցվի» քոլեջ, որը մասնագիտացած է արվեստի ոլորտում։ Սակայն հասնելով լուրջ հաջողությունների, Հարելը թողեց ուսումը։
2010 թվականի հոկտեմբերին նա իր նույնասեռականության մասին խոսել է վավերագրական ֆիլմում, որը նկարահանվել է Իսրայելի հեռուստաալիքի կողմից[2]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harel Skaat (2006)
- Dmuyot (2009)
- Eurovision 2010 (EP) (2010)
- Shuv Meushar (2012)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ein Od Si'kui (2002)
- Ve'at (2006)
- Kama Od Efshar (2006)
- Mashehu Mimeni (2006)
- Kol Hatziporim (2006)
- Im Hu Yelech (2007)
- Muvan Li Achshav (2009)
- Boi Ha Yom (2009)
- Sof (2009)
- Od Yair Alay (2009)
- Milim (2010)
- Od Tihye Li Ahava(2011)
- 21st Century(2011)
- How Many More Ways (2011)
Եվրատեսիլ 2010
[խմբագրել | խմբագրել կոդը]Արելը նաև մասնակցել է Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին և ներկայացրել Իսրայելը իր Milim երգով հավաքելով 71 միավոր, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Nevo, Asaf (2010 թ․ հոկտեմբերի 22). «הראל סקעת מודה בנטיותיו המיניות» [Harel Skaat Comes Out] (Hebrew). mako. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարել Սկաաթ» հոդվածին։ |
|