Սլավիկ Հարությունյան
Սլավիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1944 (76 տարեկան) |
Ծննդավայր | Եղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Սլավիկ Սամսոնի Հարությունյան (օգոստոսի 9, 1944, Եղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2012)[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլավիկ Հարությունյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 9-ին, Եղվարդ (Հայաստան, Սյունիքի մարզ) գյուղում: 1963-1968 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը՝ «բիոքիմիա» մասնագիտությամբ: 1968-1970 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1972-1974 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի «Փիլիսոփայության» ֆակուլտետը: 1970-1993 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում, կրտսեր գիտաշխատող, 1993-2008 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող: 2003-2008 թվականներին եղել է ՀՊԱՀ Ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, 2012-2018 թվականներին՝ ՀԱԱՀ Ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր[2]:
Գիտական հետազոտությունները վերաբերում են տարբեր մշակաբույսերի հանքային սննդառության գործընթացների ուսումնասիրությանը, հիմնական սննդատարրերի շրջապտույտին, բույսերի կողմից նրանց յուրացման և կենսաքիմիական փոխակերպման մեխանիզմներին, էկոլոգիական բնույթի խնդիրներին: Ուսումնասիրել է խաղողի և պտղատու տնկարկներում հանքային պարարտանյութերի, հիմնական սննդատարրերի շրջապտույտը, բույսերի կողմից նրանց յուրացման և կենսաքիմիական փոխակերպման մեխանիզմները, պարզաբանել հանքային պարարտանյութերի ազդեցության ագրոկենսաբանական և ագրոքիմիական բնույթը, բացահայտել կալիումային պարարտանյութերի թույլ ազդեցության պատճառները: Հեղինակ է գիտական աշխատությունների, դասագրքերի, ձեռնարկների և մեթոդական աշխատանքների, ինչպես նաև լրագրային և հրապարակախոսական հոդվածների: Գիտական զեկուցումներով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Քիշնևում, Բրատիսլավայում:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «011 ագրոնոմիա» մասնագիտական խորհրդի անդամ, ՀԱԱՀ (2005 թվականից):
- ՀՊԱՀ գիտական խորհրդի անդամ (2005-2010)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հարությունյան Սլավիկ Սամսոնի :»։ persons.anau.am։ Վերցված է 2019-07-22
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: