Սիրով, Վիկտոր
Սիրով, Վիկտոր | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Սիրով, Սայմոն |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jason Ensler? |
Գլխավոր դերերում | Մայքլ Չիմինո (դերասան), Rachel Hilson?, Anthony Turpel?, Bebe Wood?, Ջորջ Սիա, Մեյսոն Գուդինգ, Isabella Ferreira?, James Martinez? և Ana Ortiz? |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 28 |
Էկրաններին է | հունիսի 17, 2020-ից հունիսի 15, 2022-ը |
Հեռուստաալիք | Հուլու |
Ընկերություն | 20th Century Fox Television |
Դիստրիբյուտոր | Disney Platform Distribution? |
Նախորդ | Սիրով, Սայմոն |
Պաշտոնական կայքէջ |
«Սիրով, Վիկտոր» (անգլ.՝ Love, Victor), ամերիկյան պատանեկան դրամա վեբ հեռուստասերիալ, ստեղծվել է Իսահակ Ափթաքերի և Էլիզաբեթ Բերգերի կողմից, նկարահանվել է 2018 թվականին թողարկված «Սիրով, Սայմոն» ֆիլմի հիման վրա։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել Hulu 2020 թվականի հունիսի 17-ին։ Այն արտադրվում է 20th Century Fox Television-ի կողմից, իսկ Ափթաքերը և Բերները հանդես են գալիս որպես շոուրաններ։
Մայքլ Չիմինոն մարմնավորել է Ատլանտայում բնակվող կոլումբիական և պուերտոռիկոյան ընտանիքի անդամ Վիկտորի դերը։ Սերիալի նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը պատմում է Քրիկվուդ ավագ դպրոցի նոր աշակերտ Վիկտորի մասին։ Ներկայացվում է նրա ինքնաճանաչումը, խնդիրներ տան անդամների և սեռական կողմնորոշման հետ։ Նա դիմում է Սայմոնին, երբ նրան թվում է, թե դժվար է կողմնորոշվել ավագ դպրոցում։
Դերասանական կազմ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Չիմինո՝ Վիկտոր Սալազար[2], Քրիկվուդի միջնակարգ դպրոցի նոր աշակերտ, որը պայքարում է իր սեռական կողմնորոշման դեմ և փորձում է հարմարվել նոր քաղաքին
- Ջորջ Սիր՝ Բենջամին Բենջի Քեմբելի[2], Վիկտորի գեյ ուրախ, ինքնավստահ ու հմայիչ դասընկերը, որը նրան շատ է դուր գալիս
- Ռեյչլ Նաոմի Հիլսոն՝ Միա Բրուքս[2], Վիկտորի խելացի ընկերուհին, որը ունի արագ միտք
- Էնթոնի Թարփել՝ Ֆելիքս Ուեսթեն[2], Վիկտորի նոր տարօրինակ հարևանը
- Բեբե Վուդ՝ Լեյք Քանինգեմ[2], Միայի լավագույն ընկերուհին, որը ունի կախվածություն սոցիալական ցանցերից
- Մեյսոն Գուդինգ՝ Էնդրյու, Քրիկվուդսի ինքնավստահ և հայտնի բասկետբոլի խաղացող
- Իզաբելա Ֆերեիրա՝ Փիլար Սալազար[2], Վիկտորի կրտսեր քույրը
- Մատեո Ֆերնանդես՝ Էդրիան Սալազար, Վիկտորի կրտսեր եղբայրը
- Ջեյմս Մարտինես՝ Արմանդո Սալազար, Վիկտորի հայրը, որը շատ է աշխատում իր ընտանիքի համար
- Անա Օրթիզ՝ Իզաբել Սալազար, Վիկտորի մայրը, որը իրեն զգում է ճնշված նոր քաղաք տեղափոխվելուց հետո
- Նիք Ռոբինսոն՝ Սիմոն Սփիր, կրկնում է իր դերը «Սիրով, Սիմոն» ֆիլմից, հիմանակում հայտնվում է կադրից դուրս՝ ձայնի միջոցով
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում, իսկ առաջին սերիայի ռեժիսորը Էմի Յորք Ռուբինն է։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջանի սաունդթրեքը, որը ներառում է ԼԳԲՏՔ+ արտիստների երեք նոր երգեր և Լիլանդի հետ համահեղինակությամբ գրված բոլոր երգերը, թողարկվել է 2020 թվականի հունիսի 19-ին Hollywood Records-ում[3][4]։
«Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալի երգերի (օրիգինալ սաունդթրեք) թրեք ցանկ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Կատարող(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Somebody Tell Me» (Theme Song from "Love Victor") | Թայլեր Գլեն | 2:48 | ||||||
2. | «Athlete» | Չենս | 3:12 | ||||||
3. | «God, This Feels Good» | Դանբեր | 3:18 | ||||||
9:18 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Goldberg, Lesley (2019 թ․ ապրիլի 11). «'Love, Simon' TV Series a Go at Disney+». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Fuentes, Tamara (2019 թ․ հունիսի 17). «Meet the Cast of 'Love, Victor' and Their Characters». Seventeen. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Evangelista, Chris (2019 թ․ օգոստոսի 17). «'Love, Simon' TV Series For Disney+ Announces Lead Role». Slashfilm. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Wass, Mike (2020 թ․ հունիսի 18). «Disney Rolls Out 'Love, Victor' EP Featuring Isaac Dunbar». Idolator. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրով, Վիկտոր» հոդվածին։ |
|