Մեյսոն Գուդինգ
Արտաքին տեսք
Մեյսոն Գուդինգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 14, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան |
IMDb։ | ID 2864252 |
Մեյսոն Գուդինգ (անգլ.՝ Mason Gooding, նոյեմբերի 14, 1996[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Ամեն ինչ լավ կլինի» և «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոս Անջելեսում՝ երեք երեխայից բաղկացած ընտանիքում, որտեղ եղել է ավագը։ Նրա հայրը Քյուբա Գուդինգ Կրտսերն է, իսկ մայրը՝ Սառա Քափֆերը[2]։ Հայրական կողմից նրա պապը «The Main Ingredient» խմբի նախկին վոկալիստն է։
Սովորել է Կալիֆոռնիայի Ուայնդոուրդ ավագ դպրոցում, որտեղ 4 տարի խաղացել է տեղի դպրոցի ֆուտբոլային ակումբի կազմում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նյու Յորքի համալսարանի կիեմատոգրաֆիայի և մեդիա-արվեստի բաժին։ Առաջին կուրսում ուսումը կիսատ է թողել՝ իրեն դերասանական կարիերային նվիրելու համար[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2019 | Գրախանութ | Booksmart | Նիք Հաուլենդ |
2019 | Թող ձյուն գա | Let It Snow | Ջեբ |
2022 | Ճիչ | Scream | Չադ Միքս-Մարտին |
2022 | Ես ուզում եմ, որ վերադառնաս | I Want You Back | Փոլ |
2022 | Կրակոց դեպի Լուսին | Moonshot | Քելվին Ռիգս |
2022 | Աշտարակ | Fall | Դեն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2017 | Սփրինգ սթրիթ | Spring Street | Բարմեն | Էպիզոդիկ դեր |
2018 | Խաղացողներ | Ballers | Փարքեր Ջոնս | Էպիզոդիկ դեր
3 էպիզոդ |
2018 | Լավ բժիշկը | The Good Doctor | Բիլլի Քայման | Էպիզոդ՝ «Էմպատիա» |
2020 | Ամեն ինչ լավ կլինի | Everything’s Gonna Be Okay | Լյուկ | 4 էպիզոդ |
2020 | Աստղային ճանապարհ։ Պիկար | Star Trek: Picard | Գաբրիել Հվան | Էպիզոդ՝ «Starduct City Rag» |
2020—2022 | Սիրով, Վիկտոր | Love, Victor | Էնդրյու Սփենսեր | Հիմնական դեր
21 էպիզոդ |
2022 | Ինչպես հանդիպեսի ձեր հայրիկին | How I Met Your Father | Էշ | Էպիզոդ՝ «Լավ մայրիկ» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Cuba Gooding Jr. Files for Divorce From Wife Of 20 Years». HuffPost (անգլերեն). 2017 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Meet Mason Gooding, the Booksmart Heartthrob Following In Dad Cuba Gooding Jr.'s Footsteps». W Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|