Սիրելի ընկեր, շատ ոգևորվել...
| Սիրելի ընկեր, շատ ոգևորվել... | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1891 |
| Հրատարակվել է | 1940-1959 |
| Վիքիդարան | Սիրելի ընկեր, շատ ոգևորվել... |
«Սիրելի ընկեր, շատ ոգևորվել...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել 1891 թվականին։
Եղիշե Չարենցի անվան գրականաության և արվեստի թանգարան Թումանյանի Ֆոնդի №270-ում պահվում է Հովհաննես Թումանյանի նամակը Ան․ Աբովյանին, որից երևում է, որ իր «Անուշ» պոեմը նվիրում է իր ընկերոջը։ «Անուշ » վերնագրի տակ, փակագծերում գրել է՝ «Նվերի իմ ընկեր Անուշավանին»[1]։
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 368-369)՝ «Ծանոթագրություններ» բաժնում։ Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 46), որը հիշատակված է նամակի մեջ և Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 443)՝ «Անուշի» ձոնը» վերնագրով։
Տպագրվել է ինքնագրից[1]։
