Սիրաչա (սոուս)
| Ենթատեսակ | սոուս, կծու սոուս և համեմունք |
|---|---|

Սիրաչա, կամ սրիրաչա (թայերեն ศรีราชา [sǐː.rāː.tɕʰāː], վիետնամերեն Tương ớt Sriracha, Sriracha [sɪˈrɑːtʃə]), չիլի սոուսի տեսակներից մեկը։ Սիրաչայի բաղադրատոմսի մեջ մտնում է չիլի պղպեղ, քացախ, սխտոր, շաքարավազ, աղ։ Սիրաչա սոուսն անվանումը ստացել է Թաիլանդի արևելքի Չոնբուրի գավառի ափամերձ Սիրաչա քաղաքի անվանումից։ Համարվում է, որ առաջին անգամ սիրաչա սուսը պատրաստվել է հենց այդ քաղաքում։ Որպես կանեն, սիրաչա սոուսը ավելացնում են Ծովամթերքից պատրաստված ուտեստների մեջ[1]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիլանդում սիրաչա սոուսը, որպես կանոն, ուղղակիորեն չեն ավելացնում ուտեստի մեջ։ Այն մատուցվում է ուտեստների հետ հատուկ սպասքի մեջ։ Վիետնամում սիրաչա սոուսը ուտում են տապակած արիշտայի, ռոլլերի հետ և խառնում են այլ սոուսներին[2]։ Բացի այդ՝ սիրաչա սոուսը ավելացնում են սուպերի, ձվով ուտեստների և բուրգերների մեջ։ Ինչպես նաև Թաիլանդի խանութներում և շուկաներում կարելի է հանդիպել սիրաչա սոուսով ջեմեր, սառնաշաքարներ, կոկտեյլներ։ Թաիլանդում սիրաչա սոուսի համով կարտոֆիլի չիփսերը շատ հայտնի են[3]։
Թաիլանդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիլանդում սոուսը հաճախ անվանում են «սոթ սիրաչա» (թաի.՝ ซอส ศรีราชา ), և հազվադեպ «նամ փխրիկ սիրաչա» (թաի.՝ น้ำพริก ศรีราชา )։ Թայական ավանդական սոուս սիրաչան՝ որպես կանոն, ունի ավելի կծու համ, քան վիետնամական սոուսների այլ տարբերակները։ Բացի այդ՝ թայական այլ սոուսներից սիրաչա սոուսը տարբերվում է թանձրությամբ․ սիրաչա սոուսն ավելի թանձր է[4]։
Bon Appétit ամսագրի հարցազրույցի ժամանակ ասիական մթերքներ տարածող Eastland Food Corporation-ը պնդում էր, որ կծու սոուսի թայական սիրաչա ապրանքանիշը, որը վաճառվում է Eastland խանութների ցանցում, իրականում պատրաստվում է թայական օրիգինալ բաղադրատոմսով։ Սիրաչա սոուսի բաղադրատոմսը ստեղծվել է 1930-ական թվականներին Թայիլանդի Սիրաչա քաղաքում։ Այդ բաղադրատոմսը պատկանում է Թան Չակկապակ տնային տնտեսուհուն[5]։
ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ նահանգներում սիրաչա սոուսը ասոցացնում են Huy Fong Foods ապրանքանիշի սոուսի հետ։ Հաճախ սոուսը անվանում են «աքաղաղի» սոուս, քանի որ փաթեթավորման վրա պատկերված է աքաղաղ։ ԱՄՆ-ում կան սիրաչա սոուսի այլ տեսակներ։
ԱՄՆ-ի տարատեսակ ռեստորաններում, այդ թվում՝ Wendy’s, Applebee’s, P.F. Chang’s, Pizza Hut, Domino’s Pizza, Jack in the Box, ՄաքԴոնալդս, Subway, Taco Bell, White Castle, Gordon Biersch, Chick-fil-a, Firehouse Subs, Սթարբաքս և Բուրգեր Քինգ ավելացնում են սիրաչա սոուսն ուտեստների մեջ՝ հաճախ խառնելով նրան մայոնեզին կամ այլ սոուսներին[6]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերին ամերիկական ռեժիսոր Գրաֆֆին Հեմմոնդը թողարկել է փաստագրական ֆիլմ սիրաչա սոուսի ծագման և արտադրության մասին[7]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին ամերիկական Bon Appetit ժամանցային և մշակութային ամսագիրը սիրաչա սոուսը անվանել է ամսվա համեմունք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анастасия Бондаренко. «С чем едят Шрирачу». Дело Вкуса (ռուսերեն).
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Bethany Moncel. «Making the Most of Sriracha Sauce». thesrpuce. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Shyong F. «Sriracha hot sauce purveyor turns up the heat». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Khaleeli H. «Hot right now: how Sriracha has become a must-have sauce». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Nguyen A. «The Original Sriracha». Bon Appétit. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Subway's Sriracha Sauce Goes National, And It's Good». The Huffington Post. 2013. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Sriracha». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.