Subway (ռեստորանների ցանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Subway
Изображение логотипа
Տեսակարագ սննդի ռեստորանների ցանց և ձեռնարկություն
Հիմնադրված էօգոստոսի 28, 1965
ՀիմնադիրFred DeLuca? և Peter Buck?
ՎայրՄիլֆորդ
Երկիր ԱՄՆ
ԱրդյունաբերությունԱրագ սնունդ
Կայքsubway.com
 Subway (restaurant) Վիքիպահեստում

Subway, ֆրանչայզինգի սկզբունքով աշխատող արագ սննդի ռեստորանների ցանց։ 2011 թվականի դրությամբ՝ ճանաչվել է ամենախոշորն աշխարհում[1][2][3]՝ ըստ իր հաստատությունների քանակի։ Առաջնային վաճառվող մթերքներն են՝ սենդվիչները, աղցանները և ռոլլերը։

Կազմակերպության պաշտոնական անվանումը Subway է, որը ֆրանչայզինգի ծառայություններ է մատուցում՝ Doctor’s Associates, Inc: Կազմակերպությունը հիմնվել է 1965 թվականին Ֆրեդ Դելյուկայի կողմից (անգլ.՝ Fred DeLuca) և 2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ հաշվարկվում է 44380 ռեստորան՝ աշխարհի 110 երկրներում[4]։

Subway-ն իրեն դասակարգում է որպես արագ սննդի ռեստորանների ստանդարտ ցանցի առողջ այլընտրանք (ինչն ապացուցվել է պաշտոնական դիետայով), և երևում է կազմակերպության կարգախոսում՝ «Կե՛ր ավելի թարմ» (անգլ.՝ Eat fresh!):

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորանների անվանումը ծագում է անգլերեն «sub նախածանցից, «Submarine Sandwich»-ի համար կրճատ տարբերակը։ Կազմակերպության կողմից արտադրված սենդվիչներն այդպես էին կոչվում իրենց ձգված և կլորավուն կաղապարի պատճառով, որը նման է ստորջրյա նավակի։ Առաջին Subway ռեստորանը բացվել է 1965 թվականին Բրիջպորտում (Կոնեկտիկուտի նահանգ, ԱՄՆ«Pete’s Super Submarines» անվան ներքո։ Գերմանիայում Subway-ն անվանում են «1000 հարցերի սննդի կետ»։ Անվանումը նաև ամերիկյան բառախաղ է՝ անգլերեն subway բառից, որը նշանակում է «մետրոպոլիտեն»՝ ինչպես իրեն անվանում են Ամերիկայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի օգոստոսի 28-ին Ֆրեդ Դելյուկան և Փիթեր Բաքը բացեցին Կոնեկտիկուտ նահանգի Բրիջպորտի առաջին ռեստորանը և այն անվանեցին «Pete’s Super Submarines»: Ֆրեդը, ով այդ ժամանակ 17 տարեկան էր, համալսարանում կրթություն ստանալու համար անհրաժեշտ էր ֆինանսավորում, և որպես այդ խնդրի լուծում՝ Փիթեր Բաքը՝ նրանց ընտանիքի ընկերը, առաջարկեց նրան բացել Սենդվիչի վաճառք կրպակ։ Բանկը 1000 դոլարի ճափով վարկ տրամադրեց, իսկ Ֆրեդ Դելյուկան իր վրա վերցրեցեց բիզնեսի կառավարումը։

Որոշ ժամանակ անց ռեստորանի անվանումը փոխվեց՝ դառնալով «Pete’s Subway», իսկ հետո՝ «Subway»: «Pete’s Subway» անվան փոփոխման պատճառներից մեկն այն էր, որ բազմաթիվ հաճախորդներ, լսելով այդ անվանումը, վստահ էին, որ այդ ռեստորանում վաճառվում է պիցցա[5]։ Որոշ ժամանակ իր ռեստորանների ձևավորման համար ցանցն օգտագործում էր Նյու Յորքի մետրոպոլիտեն մոտիվները (անգլ.՝ New York City Subway):

1974 թվականին ցանցը բաղկացած էր 32 ռեստորաններից և ռեստորանների ցանցի հետագա ընդլայնման նպատակով որոշում ընդունվեց՝ անցնելու ֆրանչայզինգի կոնցեպցիայի, որն այդ տարիներին առավել տարածված էր դարձել ԱՄՆ-ում

1987 թվականին բացվեց հազարերորդ ռեստորանը։ 1990-ական թվականների սկզբից Subway-ը յուրաքանչյուր տարի բացել է 1000 նոր ռեստորան։ 14 անգամ Subway-ն արժանացել է «Համաշխարհայաին լավագույն ֆրանչայզինգային համակարգ» մրցանակին (ըստ Entrepreneur Magazine-ի վարկանիշի)[6]։

2001 թվականին Ֆրեդ Դելյուկան գիրք գրեց, որն սկսնակ բիզնեսմեններին ուղղորդում էր դեպի բիզնես աշխարհ և կոչվում էր «Սկսել փոքրից և ավարտել մեծով. հաջող բիզնես հիմնելու և վարելու 15 դաս» (անգլ.՝ «Start Small, Finish Big: 15 Key Lessons to Start—and Run—Your Own Successful Business»): Այս գիրքը հիմնված էր Subway-ի հաջողության վրա։

Ռեստորան[խմբագրել | խմբագրել կոդը]

Subway տիպիկ ռեստորան

Subway տիպիկ ռեստորանն իրենից ներկայացնում է ոչ մեծ հաստատություն՝ թափանցիկ ցուցափեղկերով, որի ներսում տեղակայված են սենդվիչների բաղադրիչներ։ Ցուցափեղկի հետնամասում տեղադրված են վառարաններ, որոնցում թխվում են սենդվիչների բուլկի-հացիկնեը։ Հիմնականում ռեստորանային շինությունում այնքան շատ չեն նստատեղերը, որքան արագ սպասարկման այլ ռեստորաններում (միջինում՝ մոտ 10-15), որոշ ռեստորաններում նստատեղերը պատրաստված են պատի երկարությամբ ամրացված նեղ սեղանի և բարի աթոռների տեսքով։

Բացի տիպիկ ռոստորաններից՝ Subway-ն ունի մեծ քանակությամբ հաստատություններ՝ ոչ ստանդարտ և նույնիսկ անսպասելի վայրերում։ Ավելի քան 900 ռեստորան գտնվում է Walmart սուպերմարկետների տարածքում, ավելի քան 200-ը՝ ամերիկյան ռազմական բազաներում[7], ներառյալ մի քանի ռեստորաններ Իրաքում և 2 ռեստորան էլ Պենտագոնի շենքում[8]։

Ճաշացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Subway-ի՝ հացով և այլ բաղադրիչներով կանգնակ

Subway-ի ճաշացանկը տարբերվում է մի երկրից դեպի մյուս երկիրը. օրինակ՝ իսլամական երկրներում ճաշացանկը խոզի մսով ուտեստներ չի պարունակում։ Սակայն հիմնական ճաշատեսակներն ու բաղադրիչները նույնն են մնում ռեստորանների ողջ ցանցի համար։ Հաճախորդների ընտրությանն է ներկայացվում հացի մի քանի տեսակ (որպես կանոն՝ 4-6 տեսակ), ինչպես նաև տարատեսակ բաղադրիչներ՝ սենդվիչների համար (տավարի միս, ազդրապուխտ, ձողաձուկ, պանիր, թարմ ու մարինացված բանջարեղենի մի քանի տեսակ) և մի քանի տեսակի սոուս։

Սենդվիչներ և աղցաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

երեսունսանտիմետրանոց «ֆուտեր»

Subway-ն առաջարկում է 3 չափսի սենդվիչներ.

  • 30 սմ երկարությամբ սենդվիչ (անգլ.՝ Footlong size),
  • 15 սմ երկարությամբ սենդվիչ (անգլ.՝ 6 inch; սովորաբար գները սահմանվում են այս սենդվիչների համար),
  • 10 սմ երկարությամբ մինի-սաբեր։

Բոլոր սենդվիչները կարող են պատվիրվել ռոլի (անգլ.՝ wrap) կամ աղցանի (նույն բաղադրիչներն են, բայց առանց հացի) տեսքով։

Պատվերն ընդունվում է հետևյալ կերպ. հաճախորդն ընտրում է իր սենդվիչի համար հաց, սենդվիչի տեսակը (գլխավոր բաղադրատարրը ազդրապուխտն է կամ թռչնամիսը) և լրացուցիչ բաղադրիչներ՝ պանիր, բանջարեղեն և սոուս։ Այդ կերպ սենդվիչի պատրաստումը՝ առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, տեղի է ունենում հաճախորդի աչքերի առջև։

Այլ ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սենդվիչներից և աղցաններից, Subway ռեստորանների ցանցի մեծամասնությունում կարելի է պատվիրել նաև պիցցա, չիպս և թխվածքաբլիթ։ Ի տարբերություն արագ սպասարկման ռեստորանների այլ ցանցերի՝ Subway-ը հաճախորդներին չի առաջարկում ֆրի։

Ըմպելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Subway-ում առաջարկվող ըմպելիքները սահմանափակվում են ստանդարտ ոչ ալկոհոլային ըմպելիքների սահմաններում։ Տաք ըմպելիքներից առաջարկվում են սուրճ, թեյ և կակաո։ Որոշ երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում) Subway-ում առաջարկում են գարեջուր, հյութեր և այլ ըմպելիքներ։

Ֆիլիալների ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Subway-ի ֆիլիալների տարածվածության քարտեզ
Աշխարհում առաջին ռեստորանը՝ «Subway կրպակ»-ի ձևաչափով, գտնվում է Մոսկվայում:
Մոսկվայի «Subway կրպակ»-ների պուրակի վերաոճավորում
Subway ռեստորան Սանկտ Պետերբուրգում

2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ Subway ցանցը հաշվարկում է 44380 ռեստորան՝ 110 երկրներում[4]. ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում[9] Subway-ը հանդիսանում է արագ սպասարկման ռեստորանների առաջատորը՝ իր ետևում թողնելով ՄաքԴոնալդսին[10]։

Subway-ի ֆիլիալները, որպես կանոն, զգալիորեն քիչ են ՄաքԴոնալդսի կամ արագ սպասարկման այլընտրանքային ցանցերի ֆիլիալներից և ավելի քիչ թվաքանակով աշխատակազմի և սարքավորումների կարիք ունեն, ինչը ոչ շատ բնակեցված վայրերում դրանց դարձնում է շահութաբեր, իսկ այդտեղ ՄաքԴոնալդսը չի վաճառվում։ Դա բացատրում է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում Subway-ի ֆիլիալների թվի արագ աճը։

2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ Subway ռեստորանների ցանցի մեծ մասը բաժին է հասնում հետևյալ երկրներին[4].

Subway ցանցը Ռուսաստանում սկսեց ակտիվորեն զարգանալ 2004 թվականին՝ իր առաջին ռեստորանը բացելով Սանկտ Պետերբուրգում։ Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում սկսեցին գործել ևս 4 ռեստորաններ, 2008 թվականի դեկտեմբերին ցանցը հատեց 57 կետերի սահմանը, իսկ 2010 թվականի ապրիլին բացվեց 100-րդ Subway ռեստորանը։ Նույն տարվա դեկտեմբերին ցանցը Ռուսաստանի տարածքում հատեց 150-ի սահմանը։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ բացված է Subway-ի 599 ռեստորան[4]։

2011 թվականի վերջին Subway արագ սննդի ռեստորանների ցանցը ռեստորանների թվաքանակով հետևում թողեց ՄաքԴոնալդսին և դարձավ ամենախոշորը Ռուսաստանում[9]։ 2017 թվականին Ռուսաստանի արագ սննդի ամենախոշոր ցանցի կոչումը նորից վերադարձավ ՄաքԴոնալդսին։

Sub Club[խմբագրել | խմբագրել կոդը]

Sub Club ապրանքապիտակներ և քարտեր

Subway-ն իր մշտական հաճախորդների համար ունի բոնուսային ծրագիր, որը կոչվում է Sub Club: 15 սմ երկարությամբ յուրաքանչյուր սենդվիչի համար հաճախորդն ստանում է մեկ Sub Club պիտակ, որը նա կարող է փակցնել հատուկ քարտի վրա։ Այդպիսի 8 պիտակ հավաքելով՝ հաճախորդը կարող է 15 սմ երկարությամբ ցանկացած սենդվիչ ստանալ այն պայմանով, որ դրա հետ պետք է որևէ ըմպելիք գնի։ 16 ապրանքապիտակ հավաքելով՝ հաճախորդը կարող է ստանալ 30 սմ երկարությամբ ցանկացած սենդվիչ (ըմպելիք գնելու դեպքում)։

Իսկզբանե բոնուսային համակրֆը որոշ չափով այլ էր. հավաքելով 12 ապրանքապիտակ՝ հաճախորդը կարող էր ընտրել 15 սմ երկարությամբ ցանկացած սենդվիչ (30 սմ երկարությամբը տրվում էր 24 ապրանքապիտակի դիմաց)՝ առանց որևէ լրացուցիչ գնումների։

2005 թվականի հուլիսին Subway-ը հայտարարեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում Sub Club[11] ծրագրի փակման մասին, ինչի պատճառը մեծ թվթվ կեղծ ապրանքապիտակների ի հայտ գալն էր, ինչպես նաև այն, որ օրինական ապրանքապիտակները, որոնք անլեգալ կերպով Subway-ի աշխատակիցների կողմից վաճառվում էին Իբէյին և այլ օնլայն աճուրդների։ Արդեն ստացված ապրանքապիտակները վերոնշյալ պետություններում շարունակեցին գործել մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը։ Մյուս պետություններում ծրագիրը շարունակում է գործել։

Որպես փոխարինող՝ մշակվում է նոր համակարգ, որը պլաստիկ քարտերով էր, իսկ վերջիններս կարելի էր օգտագործել նաև որպես նվեր կամ վճարային քարտեր[12]։

Ֆրանչայզինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Subway ապրանքանիշի համար ֆրանչայզինգի ծառայությունները ողջ աշխարհում իրականացվում են Doctor’s Associates Inc. (DAI) մասնավոր ընկերության կողմից։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքում։ Ընկերությունում աշխատում է 600 մարդ։ Ըստ Subway-ի ֆրանչայզինգի համակարգի՝ ամբողջ աշխարհում աշխատում է ավելի քան 150 հազար մարդ։ Ռուսաստանում Subway-ի մասնագիտացված ֆրանչայզինգն իրականացնում է Subway Russia Service Company-ն, որի գլխավոր գրասենյակը Սանկտ Պետերբուրգում է։

Պայմանագիր Coca-Cola-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկա-Կոլա ընկերությունը Subway-ին պայմանագիր առաջարկեց՝ բոլոր ֆիլիալներին ըմպելիքների էքսկլյուզիվ մատակարարման մասին (մինչ այդ ռեստորանների մեծ մասն սպասարկվում էր ՊեպսիԿո ընկերության կողմից)։ Որպես փոխհատուցում՝ Կոկա-Կոլան պարտավորվում էր Subway-ի բոլոր ֆիլիալներին տոստերներ տրամադրել՝ սենդվիչներն արագ տաքացնելու համար։ 2005 թվականին Subway-ը պայմանագիր կնքեց և այժմ ամբողջ աշխարհում անցում է կատարվում Կոկա-Կոլայի մթերքներին[13]։ Ռուսաստանում մինչև 2017 թվականը բոլոր հաստատություններում ներկայացված էին Pepsi ըմպելիքները։ 2017 թվականին ռուսական Subway ռեստորաններն անցում կատարեցին Կոկա-Կոլային[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Subway Runs Past McDonald’s Chain на wsj.com (англ.)
  2. Subway beats McDonald’s to become top restaurant chain на cnn.com (англ.)
  3. Subway свергла McDonald’s с трона крупнейшей ресторанной сети планеты
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Eplore Our World». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Subway Owner Fred DeLuca On Making Mistakes and Creating Success
  6. История Subway на официальном сайте Արխիվացված 2007-10-11 Wayback Machine
  7. Информация о Subway на военных объектах
  8. World’s #8 Best Fast Food Restaurant: The Pentagon Subway Արխիվացված 2007-01-25 Wayback Machine
  9. 9,0 9,1 Lenta.ru: Бизнес: Subway обогнала McDonald’s по числу ресторанов в России
  10. «Subway sets out to torpedo McDonald's». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  11. Fraud stamps out Subway sandwich promo
  12. High tech replaces loyalty cards
  13. Subway taps Coca-Cola as its fountain-drink supplier
  14. «SUBWAY® переходит на Coca-Cola и меняет дизайн - SUBWAY». subway.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]