Սիվադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սիվադար
պարս.՝ سيوه در
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
ՇահրեսթանՍալմաստ
ԲախշիԿուհսար բախշի
Բնակչություն343 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+3:30
Սիվադար (Իրան)##
Սիվադար (Իրան)

Սիվադար (նաև՝ Սիվեհ Դար, Սիվեհ Դարրեհ, պարս.՝ سيوه در), գյուղ Իրանի Արևմտյան Ադրբեջան օսթանում, Սալմաստի շահրեսթանի Կուհսար բախշիի Շեպիրանի դահեստանում, Սալմաստ քաղաքից մոտ 28 կմ հարավ-արևմուտք, Տարոնո գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ ափին, Սիվադար լեռան արևելյան կողմում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում գյուղի տարածքը մտել է Նոր Շիրականի բդեշխության Զարեհավան գավառի մեջ։ Հետագա ժամանակներից գտնվում է Պարսկահայաստանում, նախկինում գտնվում էր Սալմաստ գավառում։ Նշանակված է Կովկասի 5 և 10-վերստանոց քարտեզներում[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 55 ընտանիք՝ 343 բնակչով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 619 — 804 էջ։
  2. «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)» (Excel). Իրանի վիճակագրական կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.