Գյոզդե Սինեմ Օզթյուրք (թուրքերեն՝ Gözde Sinem Öztürk, հունվարի 9, 1985(1985-01-09), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել նկարահանվելով Շյուքրանի դերում «Հանգիստ ճանապարհին» հեռուստասերիալում[1]։ Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել Յասեմինի դերը, որը խաղացել է Վարձու սեր հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Star TV-ի եթերում։ Նրա խաղընկերներն են եղել Բարըշ Արդուչը, Էլչին Սանգուն, Սալիհ Բադեմջին, Ներգիս Քումբասարը և այլն։