Jump to content

Սինգապուրի ֆիլատելիստական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինգապուրի ֆիլատելիստական թանգարան
Տեսակֆիլատելիստական թանգարան
Երկիր Սինգապուր
ՏեղագրությունMuseum Planning Area?
ՎայրՍինգապուր
Հիմնադրվել է1995

Սինգապուրի ֆիլատելիստական թանգարան (անգլ.՝ Singapore Philatelic Museum; չինարեն՝ 新加坡集邮博物馆), Սինգապուրի փոստի պատմության և փոստային նամականիշների թանգարան։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը գտնվում է Սինգապուրի Քոլմանի 23/Բ հասցեում, նախկինում եղել է անգլո-չինական դպրոցական (Anglo-Chinese School) համալիրի մի մաս, որը կառուցվել է 1906 թվականին։ 1970-ական թվականներին շենքում տեղակայվեց մեթոդիստական գրադարան (Methodist Book Room), իսկ վերականգնումից հետո այստեղ ստեղծվեց ներկայիս թանգարանը[1]։

1995 թվականի օգոստոսի 19-ին Սինգապուրի ֆիլատելիստական թանգարանն իր դռները բացեց այցելուների առջև։ Նրա նպատակն էր բարձրացնել ֆիլատելիայի ոլորտում Սինգապուրի պատմության և մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրվածությունը։ Մշտական էքսպոզիցիաներից բացի, թեմատիկ ցուցահանդեսները տարվա ընթացքում այցելուների ուշադրությանն էին ներկայացնում տարատեսակ ժամանակավոր ցուցադրություններ, այդ թվում նշանավոր Ֆիլատելիստների մասնավոր հավաքածուներ, շրջիկ արտասահմանյան և թեմատիկ ցուցահանդեսներ` փոստային նամականիշերի նոր թողարկումների կապակցությամբ։ Թանգարանին կից աշխատում է ֆիլատելիստական խանութ, որը սիրված էր հավաքողների շրջանում[1]։

Թանգարանն ունի ալբոմներ, որտեղ այցելուները կարող են տեսնել Սինգապուրի Հանրապետության կողմից թողարկված բոլոր փոստային նամականիշերը։ Բազմաթիվ այլ ցուցանմուշների շարքում կարելի է գտնել նաև գերմանական քարոզչական կեղծիք՝ բրիտանական նամականիշները։ Վերջիներս պատրաստվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կանխամտածված տառասխալով՝ Ջորջ VI–ին ծաղրելու համար[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «History». About Us (անգլերեն). Singapore Philatelic Museum — Веб-сайт Сингапурского филателистического музея. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Did you know…». Syonan: Light of the South, A Story Told Through Stamps. Past Exhibitions (անգլերեն). Singapore Philatelic Museum — Веб-сайт Сингапурского филателистического музея. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lenzi I. Museums of Southeast Asia. — Singapore: Archipelago Press, 2004. — 200 p. — ISBN 981-4068-96-9.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Who We Are». About Us (անգլերեն). Singapore Philatelic Museum — Веб-сайт Сингапурского филателистического музея. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  • «Virtual tour of Singapore Philatelic Museum». Places of Interest (անգլերեն). Singapore VR; Aram Pan — Виртуальная экскурсия по Сингапурскому филателистическому музею. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուրի ֆիլատելիստական թանգարան» հոդվածին։