Սիմոն Գրեգորչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Գրեգորչիչ
Simon Gregorčič, 1884.jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1844(1844-10-15)[1][2]
ԾննդավայրVrsno, Kobarid, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 24, 1906(1906-11-24)[1][2] (62 տարեկանում)
Վախճանի վայրԳորիցիա, Ավստրո-Հունգարիա
Գրական անունGorski
Մասնագիտությունբանաստեղծ, կաթոլիկ քահանա, թարգմանիչ և գրող
Լեզուսլովեներեն
ԱզգությունՍլովենացիներ
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Simon Gregorčič signature.jpg
Simon Gregorčič Վիքիպահեստում
Սիմոն Գրեգորչիչի տունը, փոստային բացիկ, 1906 թ.
Սիմոն Գորչիչին նվիրված գրական թանգարան, Վրսնո, Սլովենիա

Սիմոն Գրեգորչիչ (սլովեն.՝ Simon Gregorčič, 5 հոկտեմբերի, 1844, Վրսնո, Գորիցա և Գրադիշկա, Ավստրո-Հունգարիա21 նոյեմբերի, 1906, Գորիցիա, Իտալիա), սլովենացի բանաստեղծ, կաթոլիկ հոգևորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Գրոգորչիչը ծնվել է 1844 թվականի հոկտեմբերի 5-ին Գորիցա և Գրադիշկա կոմսության Կոբարիդ քաղաքի մոտ գտնվող Վրսնո ոչ մեծ գյուղում։ 1851 թվականից սովորել է Լիբուշնեի տարրական դպրոցում։ 1855 թվականին սկսել է սովորել Գորիցիայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գորիցիայի Հոգևոր սեմինարիա։ 1867 թվականի հոկտեմբերի 27-ին Սիմոն Գրեգորչիչը ձեռնադրվել է հոգևորական և 1868 թվականից հոգևոր ծառայություն է կատարել Կոբարիդեում, որտեղ սկսել է զբաղվել գրական գործունեությամբ։ Ընկերոջ՝ Իգնացի Գրունտարի հետ միասին հիմնել է Սլովենիայի առաջին ընթերցարաններից մեկը[3]։

1873 թվականին նրան տեղափոխել են Բրանիկ։ Հետագայում նրան մի քանի անգամ տեղափոխել են տարբեր թեմեր։ 1903 թվականին Սիմոն Գրեգորչիչն անցել է թոշակի։ Վաճառելով իր տունը՝ նա հաստատվում է Գորիցիայում, որտեղ էլ մահացել է 1906 թվականի նոյեմբերի 21-ին։

Բանաստեղծի ծննդավայրում՝ Վրսնո գյուղում, գործում է բանաստեղծին նվիրված գրական թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սիմոն Գրեգորչիչի անունն էր կրում Հարավսլավիայի ազգային-ազատագրական բանակի բրիգադը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Գրեգորչիչի առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Slovenski glasnik», «Zgodnja Danica», «Zvon», «Ljubljanski zvon» ամսագրերում։ Հիմնականում գրել է քնարական ու հայրենասիրական բանաստեղծություններ։ 1882 թվականին լույս է տեսել Սիմոն Գրեգորչիչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Prvi zvezek Poezij», վեց տարի անց՝ 1888 թվականին, հրատարակել է երկրորդ ժողովածուն՝ «Drugi zvezek Poezij»։ 1902 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծական երրորդ ժողովածուն՝ «Tretji zvezek Poezij»։ Սիմոն Գրեգորչիչի մահից հետո՝ 1908 թվականին, լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Četrti zvezek Poezij» ժողովածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Simon Gregorčič: Življenjepis» [Simon Gregorčič: A Biography] (Slovenian)։ Tolmin Museum։ Վերցված է 4 August 2014 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anton Burgar, Simon Gregorčič — Življenjepis, Ljubljana, 1907.
  • Blaž Tomaževič, Simon Gregorčič — Poezije, Mladinska knjiga Ljubljana, 1979.
  • Ivan Pregelj, Simon Gregorčič — Izbrane pesmi, Družba sv. Mohorja Celje, 1934.
  • Janez Logar, Simon Gregorčič — Mojo srčno kri škropite, Prešernova družba Ljubljana, 1969.
  • Simon Gregorčič, Poezije I., spremna beseda; Mihael Glavan, Ljubljana, 1882.
  • Vinko Cuderman; Silvo Fatur; Samo Koler; Rajko Korošec; Boža Krakar — Vogel; Mojca Poznanovič; Adrijana Špacapan, Branja 2 — Berilo in učbenik za 2. letnik gimnazij ter štiriletnih strokovnih šol, DZS Ljubljana, 2007.