Սիդոր Կովպակ
Սիդոր Արտեմովիչ Կովպակ (ուկր.՝ Сидір Артемович Ковпак; հունիսի 7, 1887 - դեկտեմբերի 11, 1967), խորհրդային պետական և հասարակական գործիչ, պարտիզանական շարժման կազմակերպիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (մայիսի 18, 1942; հունվարի 4, 1944), գեներալ-մայոր (1943), ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավորել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների միավորումը, որը 10 հազար կմ ռազմարշավ կատարեց մինչև Կարպատներ՝ նպաստելով պարտիզանական շարժման ծավալմանը զավթիչների թիկունքում։ 1944 թվականի հունվարին միավորումը վերանվանվեց Կովպակի անվան 1-ին ուկրաինական պարտիզանական դիվիզիա (հրամանատար՝ Պ. Վերշիգորա), որին միացավ «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը։
1947 թվականից Կովպակը եղել է Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ, 1967 թվականի ապրիլից՝ Նախագահության անդամ, ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Պարգեատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի, Սուվորովի 1-ին աստիճանի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, ՉԽՍՀ և ԼԺՀ շքանշաններով ու մեդալներով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ковпак С. А. От Путивля до Карпат. — М., 1945 / автор літературного тексту — Є. М. Герасимов. (ռուս.)
- Вершигора П. П. Люди с чистой совестью. — Книга первая. Рейд за Днепр. М., 1946. Книга вторая. Карпатский рейд. М., 1950. (ռուս.)
- Вершигора П. П. Люди с чистой совестью, 1947–1986. Порівняння одного епізоду в двох виданнях // Олександр Франчук, 20 сентября 2013. (Опублікував в ukr.politics, в 2004, Петро Багмет)
- Ковпак С. А. Из дневника партизанских походов. — М., 1964. (ռուս.)
- Ковпак С. А. Воспоминания, очерки, статьи / сост. и предисл. В. А. Замлинского. — К.։ Политиздат Украины, 1987. — 388 с. (ռուս.)
- http://xpress.sumy.ua/article/sumy-svit/4246
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 637)։ ![]() |
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- 1887 ծնունդներ
- 1967 մահեր
- Հունիսի 7 ծնունդներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- Պարտիզաններ
- Խորհրդային Միության հերոսներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Խորհրդային հուշագիրներ