Սամանդ Ալի Սիաբանդով
Սամանդ Ալի Սիաբանդով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1909[1] |
Ծննդավայր | Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1989[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | սպա, քաղաքական գործիչ և գրող |
Լեզու | քրդերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Սամանդ Ալի Սիաբանդով (նոյեմբերի 20, 1909[1], Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1989[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (մարտի 24-ին 1945), փոխգնդապետ (1943), ԽՄԿԿ անդամ (1931)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1950), Հայկական գյուղատնտեսության ինստիտուտը (1966)։ Սիաբանդովը 1938-1941 թվականներին եղել է ՀԿԿ Ալագյազի (այժմ՝ Արագածի) շրջկոմի 1-ին քարտուղար։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հերոսի կոչմանն արժանացել է Բելառուսիայի ազատագրման ժամանակ Նարևի ափին (Դզբոնտ գյուղի մոտ) հենակետի պաշտպանության մարտերում (1944 թվականի աշնանը) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականից աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1946 թվականին՝ ՀԿԿ Ալագյազի շրջկոմի 1-ին քարտուղար։ 1952 թվականից՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1959 թվականից՝ գյուղմինիստրության կադրերի գլխավոր վարչության պետ։
ԽՍՀՄ 2-րդ և 4-րդ, ՀԽՍՀ 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։ Զբաղվել է նաև գրական աշխատանքով (գրել է պոեմներ՝ «Սիաբանդ և Խաջե», 1962 (հայերեն), «Երջանիկ ճակատագիր», 1969 (քրդերեն), Ա․ Չաչանի հետ կազմել «Հայ-քրդերեն բառարան», 1957)։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, «Հայրենական պատերազմի» 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 351)։ |
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 14 մահեր
- 1989 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Քուրդ բանաստեղծներ