Սամանդ Ալի Սիաբանդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամանդ Ալի Սիաբանդով
Саманд Алиевич Сиабандов.jpg
Ծնվել էնոյեմբերի 20, 1909(1909-11-20)
ԾննդավայրԿարսի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 14, 1989(1989-11-14) (79 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ և գրող
Լեզուքրդերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
Samand Aliyevich Siabandov Վիքիպահեստում

Սամանդ Սիաբանդով Ալի (նոյեմբերի 20, 1909(1909-11-20), Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1989(1989-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (մարտի 24-ին 1945), փոխգնդապետ (1943)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1950), Հայկական գյուղատնտեսության ինստիտուտը (1966)։ Սիաբանդովը 1938-1941 թվականներին եղել է ՀԿԿ Ալագյազի (այժմ՝ Արագածի) շրջկոմի 1-ին քարտուղար։ Հայրենական պատերազմի (1941-1945) սկզբից մեկնել է ռազմաճակատ։ Հերոսի կոչմանն արժանացել է Բելառուսիայի ազատագրման ժամանակ Նարևի ափին (Դզբոնտ գյուղի մոտ) հենակետի պաշտպանության մարտերում (1944 թվականի աշնանը) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականից աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1946 թվականին՝ ՀԿԿ Ալագյազի շրջկոմի 1-ին քարտուղար։ 1952 թվականից՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1959 թվականից՝ գյուղմինիստրության կադրերի գլխավոր վարչության պետ։

ԽՍՀՄ 2-րդ և 4-րդ, ՀԽՍՀ 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։ Զբաղվել է նաև գրական աշխատանքով (գրել է պոեմներ՝ «Սիաբանդ և Խաջե», 1962 (հայերեն), «Երջանիկ ճակատագիր», 1969 (քրդերեն), Ա․ Չաչանի հետ կազմել «Հայ-քրդերեն բառարան», 1957)։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 351 CC-BY-SA-icon-80x15.png