Սթիվ Բոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Բոքս
Steve Box
Ծնվել էհունվարի 23, 1967(1967-01-23) (57 տարեկան) կամ 1956[1]
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, սցենարիստ, ռեժիսոր և կինոռեժիսոր
ԱշխատավայրԱարդման անիմեյշն
Պարգևներ և
մրցանակներ

Սթիվ Բոքս (անգլ.՝ Steve Box, հունվարի 23, 1967(1967-01-23) կամ 1956[1], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), օսկարակիր անիմատոր է, ով աշխատում է Աարդման անիմեյշն ընկերության համար։ Նրա վաղ շրջանի անիմացիոն գործերից են ճանաչված բրիտանական պլաստիլինային հեռուստասերիալ “The Trap Door”-ը։ Բոքսը միացել է Աարդման անիմեյշն-ին 1990 թվականից։ Նա «Սփայս գըրլզ» խմբի «Viva Forever» տեսահոլովակի ռեժիսորն էր։ 1998 թ. իր 11 րոպեանոց «Բեմի վախ» անիմացիոն ֆիլմի համար ստացել է «BAFTA» մրցանակ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար։ Նա Ուոլիս և Գրոմիտի «Սխալ տաբատ» և «A Close Shave» ֆիլմերի գլխավոր անիմատորն էր, ապա Նիք Փարքի հետ դարձել է երկար սպասված «Ուոլիսը և Գրոմիտը։ Ճագարի անեծքը» ֆիլմի սցենարի համահեղինակ և համառեժիսորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]