Սթենֆորդի բանտային գիտափորձ (ֆիլմ)
Սթենֆորդի բանտային գիտափորձ անգլ.՝ The Stanford Prison Experiment | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական դրամա, ֆիլմ բանտի մասին և թրիլեր |
Հիմք | Լյուցիֆերի էֆեկտը |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Kyle Patrick Alvarez? |
Պրոդյուսեր | Brent Emery? |
Դերակատարներ | Լի Կի Հոն, Բիլլի Քրուդալ[1], Մայքլ Անգարնո[1], Էզրա Միլեր[1], Մոյզես Արիաս[1], Օլիվիա Թիռլբի[1], Քալլան ՄակՕլիֆ[1], Թայ Շերիդան[1], Ջոնի Սիմոնս[1], Քրիս Շեֆիլդ[1], Թոմաս Ման[1], Նելսան Էլլիս[1], Նիկոլաս Բրաուն[1], Ջեյմս Ուոք[1], Matt Bennett?[1], Լոգան Միլլեր[1], Jack Kilmer?[1], Jesse Carere?[1], Gaius Charles?[1], Մայլս Հեիզեր[1], Բենեդիկտ Սամուիլ[1], Ջեյմս Ֆրեչվիլ և Keir Gilchrist?[1] |
Երաժշտություն | Andrew Hewitt? |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես |
Տևողություն | 122 րոպե |
«Սթենֆորդի բանտային գիտափորձ» (անգլ.՝ The Stanford Prison Experiment), 2015 թվականի ամերիկյան ֆիլմ որի ռեժիսորն է Քայլ Պատրիկ Ալվարեսը։ Սյուժեն հիմնված է Սթենֆորդի բանտային փորձի վրա, որն անցկացրել է Ֆիլիպ Զիմբարդոն 1971 թվականին։
Նախագիծը հայտարարվել է 2002 թվականին և մշակվել է տասներկու տարի, նկարահանումները սկսվել են 2014 թվականի օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարին Սանդենս կինոփառատոնում, որտեղ այն ստացել է Ալֆրեդ Պ. Սլոանի մրցանակը[2][3]։ Ֆիլմը թողարկվել է սահմանափակ թողարկմամբ 2015 թվականի հուլիսի 17-ին[4]։ Ֆիլմը թողարկվելուց հետո, ընդհանուր առմամբ, դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք գովաբանում էին ռեժիսորին, սցենարը և դերասանական խաղը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն հոգեբանական փորձ է անցկացնում՝ որի խնդիրն էր պարզել նավաստիների շրջանում և նավատորմի ուղղիչ հաստատություններում առաջացող կոնֆլիկտների պատճառները։ Մասնակիցները հավաքագրվել էին թերթում տպագրված հայտարարության շնորհիվ։ Մասնակցության համար նրանց առաջարկվում էր օրական $15: Կամավորներին վիճակահանության միջոցով բաժանեցին 2 խմբի՝ կալանավորների և բանտային հսկիչների և տեղափոխեցին պայմանական բանտ, որը հատուկ գիտափորձի անցկացման նպատակով կառուցվել էր Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նկուղում։ Գիտափորձը սկսելուց առաջ Զիմբարդոն «հսկիչներին» հրահանգավորեց, որպեսզի վերջիններս կալանավորների մոտ ստեղծեն վախի և միայնության զգացում, սակայն միևնույն ժամանակ հստակ հրահանգ կար կալանավորների նկատմամբ ոչ մի դեպքում չկիրառել ֆիզիկական բռնություն։ Ի հակառակ բոլոր ակնկալիքների՝ գիտափորձը հաշված օրերի ընթացքում ստացավ տարերային բնույթ։ Բանտային հսկիչների կողմից կալանավորները սկսեցին ենթարկվել սադիստական և վիրավորական վերաբերմունքի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլլի Կրուդապ՝ բժիշկ Ֆիլիպ Զիմբարդո
- Էզրա Միլեր՝ Դանիել Քալփ / Բանտարկյալ 8612
- Օլիվիա Թիրլբի՝ Քրիստինա Մասլաչ
- Նելսան Էլիս՝ Ջեսսի Ֆլետչեր
- Թայ Շերիդան՝ Փիթեր Միտչել / Բանտարկյալ 819[5]
- Մայքլ Անգարանո՝ Քրիստոֆեր Արչեր / «Ջոն Ուեյն»
- Ջոնի Սիմոնս՝ Ջեֆ Ջենսեն
- Լի Կի Հոն՝ Գևին Լի
- Ջեսսի Քերի՝ Փոլ
- Թոմաս Ման՝ Բանտարկյալ 416
- Մայլս Հեյզեր՝ Մարշալ Լովետ
- Քեյր Գիլքրիստ՝ Ջոն Լովեթ
- Մոյսես Արիաս՝ Էնթոնի Կարոլ
- Ջեյմս Ուոք՝ Մայք Փեննիլ
- Գայ Չարլզ՝ Փոլ Ֆոգել
- Լոգան Հեյզեր՝ Ջերրի
- Ջեյմս Ֆրեշվիլ՝ Թաունշենդ
- Մեթ Բենեթ՝ Քայլ Պարկեր
- Ջեք Քիլմեր՝ Ջիմ
- Նիկոլաս Բրաուն՝ Կարլ Վենդի
- Բրետ Դավերն՝ Հուբբի Ուիթլոու
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սթենֆորդի բանտային փորձ» ֆիլմի նախագիծն առաջին անգամ հայտարարվել է 2002 թվականին, երբ պրոդյուսեր Բրենթ Էմերին հանձնարարել է սցենարիստ Թիմ Թալբոտին գրել ֆիլմի սցենարը։ Ֆինանսավորման խնդիրները, 2007-2008 թվականների Ամերիկայի գրողների գիլդիայի գործադուլը և այլ դժվարություններ հետաձգեցին նախագիծը տասներկու տարով[6][7]։
2014 թվականի օգոստոսի 19-ին ֆիլմի աշխատանքներին միացել են Sandbar Pictures և Abandon Pictures ստուդիաները։ Նախագծին հրավիրվել է Քայլ Պատրիկ Ալվարեսը, որը դարձել է ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերությանը միացել են Բրենտ Էմերին, Լիզի Ֆրիդմանը, Գրեգ Լիթլը, Լորեն Բրեթմանը և Բրայան Գերաթին[6]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում 32 գրախոսությունների հիման վրա՝ 10-ից 6,8 միջին գնահատականով ֆիլմը ստացել է 78% գնահատական[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 73 միավոր 100-ից՝ հիմնված 15 քննադատների գրախոսությունների վրա[9]։
The Hollywood Reporter-ից Լեսլի Ֆելփերինը դրական է արտահայտվել ֆիլմի մասին՝ գրելով՝ «Չնայած բոլոր թերություններին, այն հարուստ, մտածելու տեղիք տվող ֆիլմ է, որը թեև բարդ է, սակայն զերծ չէ հումորից և տեսողական հաճույքներից»[10]։
The Guardian-ից Ջորդան Հոֆմանը ֆիլմին տվեց հինգ աստղերից չորսը և ասել է, որ «Ռեժիսոր Քայլ Պատրիկ Ալվարեսն արժանի է բոլոր գովասանքի այն բանի համար, թե ինչպես է նա սկսում այս ցնցող սցենարը»[11]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացնող | Արդյունք |
---|---|---|---|
«Սանդենս» 31-րդ կինոփառատոն | Ժյուրիի գլխավոր մրցանակ (ԱՄՆ դրամատիկական) | Քայլ Պատրիկ Ալվարես և Թիմ Թալբոթ | Առաջադրված |
Ալֆրեդ Պ. Սլոանի խաղարկային ֆիլմի մրցանակ | Հաղթանակ[13] | ||
Վալդո Սոլթ Սցենարիստական մրցանակ (ԱՄՆ դրամատիկ) | Թիմ Թալբոթ | Հաղթանակ[12] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Sundance Film Review: 'The Stanford Prison Experiment'». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Sloan honour to Stanford Prison Experiment». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «The Psychology of 'The Stanford Prison Experiment' Gets Torn Apart at NYC Premiere». IndieWire. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Yamato, Jen (2014 թ․ հոկտեմբերի 10). «'Stanford Prison Experiment' Adds Olivia Thirlby, 'True Blood's Nelsan Ellis, More». deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 Sneider, Jeff (2014 թ․ օգոստոսի 19). «Billy Crudup, Ezra Miller, Michael Angarano to Star in 'Stanford Prison Experiment'». thewrap.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ DiOrio, Carl (2006 թ․ հոկտեմբերի 30). «Stanford pics in stand-off». hollywoodreporter.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «The Stanford Prison Experiment (2015)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «The Stanford Prison Experiment Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «'The Stanford Prison Experiment': Sundance Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Hoffman, Jordan (2015 թ․ հունվարի 30). «Sundance 2015 review – The Stanford Prison Experiment: notorious behaviour test becomes masterful film». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 12,0 12,1 «Here Are Your 2015 Sundance Film Festival Winners». Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Sundance Institute and Alfred P. Slan Foundation Award» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
|
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին