Լի Կի Հոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Կի Հոն
Ծնվել էսեպտեմբերի 30, 1986(1986-09-30) (37 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Լի Կի Հոն (անգլ.՝ Lee Ki Hong, հանգըլ՝ 이기홍, սեպտեմբերի 30, 1986(1986-09-30), Սեուլ, Հարավային Կորեա), ամերիկացի դերասան կորեական ծագումով։ Հայտնի է դարձել «Լաբիրինթոսում վազողը» և «Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով» ֆիլմերի Մինհոյի դերի շնորհիվ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Կի Հոնը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 30-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ 6 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Նոր Զելանդիա, Օքլենդ։ Հենց Օքլենդում էլ նա սկսում է ինքնուս անգլերեն սովորել։ 8 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվում են Լոս Անջելես[3]։

Լի Կի Հոնը բարձրագույն կրթություն է ստացել Բերկլի քաղաքի Կալիֆոռնիա համալսարանում (2004-2008 թվականներ)։ Համալսարանն ավարտելուց հետո, որոշ ժամանակ ծնողների հետ աշխատել է ռեստորանում։ Դեռևս դպրոցում նա հետաքրքրվում էր թատրոնով և կինոյով։ Եվ որոշում է սկսել դերասանի կարիերան[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 7-ին Լի Կի Հոնը ամուսնացել է Հեյունգ Չոիի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2013 Դեղին դեմք ԲԴ Վոնգ
2014 Լաբիրինթոսում վազողը Մինհո
2015 Ստենֆորդյան բանտային փորձարկում Գևին Չան
2015 Ամեն ինչ մինչև մեզ Ջեյ
2015 Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով Մինհո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wes Ball on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  2. «Film Review: 'The Maze Runner'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  3. «angry reader of the week: ki hong lee». blog.angryasianman.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  4. «Ki Hong Lee in "The Maze Runner"». ClickTheCity.com. https://plus.google.com/+clickthecity. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Կի Հոն» հոդվածին։