Մայլս Հեյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայլս Հեյզեր
անգլ.՝ Miles Heizer
Miles Heizer Paleyfest 2013.jpg
Ծնվել էմայիսի 16, 1994(1994-05-16) (25 տարեկան)
ԾննդավայրԳրինվիլ, Կենտուկի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և մանկական դերասան
ԸնտրանիParenthood? և 13 Պատճառ Ինչու
Համատեղ ապրող(ներ)Connor Jessup?[1]

Մայլս Հեյզեր (անգլ.՝ Miles Heizer, մայիսի 16, 1994(1994-05-16), Գրինվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասան: 2017 թվականին նկարահանվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ալեքս Ստենդելի կերպարը:

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյզերը ծնվել է 1994 թվականի մայիսի 16-ին Կենտուկիում: Նրա մայրը բուժքույր է: Հեյզերը ունի քույր: Ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, երբ Մայլսը 10 տարեկան էր[2]:

2007 թվականին Հեյզերը  խաղացել է Rails & Ties ֆիլմում և նոմինացված է եղել «Young Artist Award for Best Leading Young Actor in a Feature Film»  մրցանակաբաշխությանը[3]: Նույն թվականին նա ունեցել է էպիզոդիկ դեր «Շտապօգնություն» բժշկական դրամայում, որտեղ մարմնավորել է Ջոշուա Լիպնիկի դերը: 2010 թվականին ընտրվել է որպես Դրյու Հոլթի դերակատար «Ծնողներ» ֆիլմում:

2013 թվականին մարմնավորել է Ջոշի կերպարը «Rudderless» ֆիլմում: 2015 թվականին Հեյզերը մարմնավորել է Մարշալ Լովետտի կերպարը «The Stanford Prison Experiment» դրամատիկական թրիլլերում, որի ցուցադրությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 26-ին:

2016 թվականին նկարահանվել է «Նյարդ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Թոմմիի դերը:

2017 թվականին Հեյզերը նկարահանվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ալեքս Ստենդելի կերպարը, Հաննա Բեյքերի նախկին լավագույն ընկերոջ: 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]