Բլից մրցաշարում հաղթող ճանաչվեց Ուեսլի Սոն, ով կարողացավ 9 հնարավոր միավորներից վաստակել 6-ը[2]:
Հիմնական մրցաշարում հաղթող ճանաչվեց Ֆաբիանո Կարուանան, ով կարողացավ 8 հնարավոր միավորներից վաստակել 5-ը[3]:
Ժամանակը. տրվում է 100 րոպե 40 քայլի համար, 50 րոպե 20 քայլի համար և ևս 15 րոպե մինչև պարտիայի ավարտն ավելացվելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 61-րդ քայլից։
Դին Լիրենը մրցաշարի առաջին հանգստյան օրը` մայիսի 31-ին, հեծանիվով զբոսնելիս կոտրում է ազդրը և հաջորդ օրը վիրահատվում[4][5]։ Վիրահատությունից հետո բժիշկների ցուցումով Դինը չի կարողանում շարունակել իր մասնակցությունը։ Այն պատճառով որ Դինը անցկացրել էր 50%-ից ավելի քիչ պարտիա նրա արդյունքները չհաշվարկվեցին մրցաշարային աղյուսակում[6]։