Սերովբե Պատկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերովբե Պետրոսի Պատկանյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1769(1769-10-02)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1836
Վախճանի վայրԱստրախան
Մասնագիտությունմանկավարժ
բանաստեղծ
ԱզգությունՀայ
ԶավակներԳաբրիել Պատկանյան և Միքայել Պատկանյան
Սերովբե Պատկանյան Վիքիդարանում

Սերովբե Պետրոսի Պատկանյան (հոկտեմբերի 2, 1769(1769-10-02), Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1836, Աստրախան, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, բանաստեղծ։

Միքայել և Գաբրիել Պատկանյանների հայրը, Միքայել Ռեստենի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ Վենետիկի Մխիթարյանների, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում։ 1810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թթ. բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգք, Մ․, 1857 թ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սադյան Մ., Պատկանյաններ, Երևան, 1982 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png