Միքայել Ռեստեն
| Ծնվել է | 1755 |
|---|---|
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է | 1844 |
| Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Պիզայի համալսարան |
| Մասնագիտություն | բժիշկ |
Միքայել Ռեստեն, Միքայել Պետրոսի Պատկանյան (1755, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1844, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Սերովբե Պատկանյանի եղբարն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1799 թվականին ավարտել է Պիզայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1818 թվականին տեղափոխվել է Եգիպտոս, եղել պալատական բժիշկ։ Վենետիկում լույս է ընծայել «Բժշկականութիւն» (1822, լրացումներով վերահրատարակվել է 1832) երկհատորանոց աշխատությունը։
Առաջին հատորում ներկայացված են տենդերի դասակարգումը, հայտնի տարբեր հիվանդությունների (հատկապես նյարդաբանական և վեներական) կլինիկական պատկերը, պատճառները, բուժումը։ Երկրորդ հատորը բժշկական տերմինների բացատրական բառարան է (լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հայերեն), ընդգրկում է 2500 տերմին (օտար տերմինները հայատառ են)։
1833 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, գրել «Կրթութիւն բժշկական արուեստի» աշխատությունը (մաս 1-6, 1833- 1841), որտեղ շոշափել է տեսական, մեթոդաբանական և ընդհանուր ախտաբանության մի շարք հարցեր։
Տեղեկություններ է տվել անոթազարկի, հիվանդի հարցազննման, հիվանդությունների օբյեկտիվ ախտանշանների մասին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 645)։ |