Աղաբաբյան դպրոց (Աստրախան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղաբաբյան դպրոցից)
Jump to navigation Jump to search

Աստրախանի Աղաբաբյան դպրոց, բացվել է 1810 թվականին աստրախանաբնակ վաճառական Նիկողայոս Աղաբաբյանի և նրա մահացած եղբայրների միջոցներով։ 1821 թվականից դպրոցը հանձնվել է ժողովրդական կրթության նախարարության տնօրինությանը՝ գավառային ուսումնարանի իրավունքներով։ Տարբեր տարիների սովորողների թիվը եղել է 50 - 150։ 1917 թվականի օգոստոսին ժամանակավոր կառավարության որոշումով Աղաբաբյան դպրոցը վերափոխվել է Աղաբաբյան գիմնազիայի (միջնակարգ ուսումնական հաստատության ծրագրով), խորհրդային իշխանության հաստատումից հետո ՝ II աստիճանի սովորական դպրոցի։ Երկար ժամանակ հայերը կազմել են աշակերտների հիմնական մասը, իսկ հայոց լեզու դասավանդվել է մինչև 1930-ական թվականները։ Դասավանդել են Ս. Պատկանյանը, Հարություն Ալամդարյանը։ Դպրոցի գրքերի տպագրությանը մասնակցել է Հարություն Շմավոնյանը։ Աղաբաբյան դպրոցը փակվել է 1950-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png