Սերգեյ Սպասոկուկոցկի
| Ծնվել է | մայիսի 29 (հունիսի 10), 1870 |
|---|---|
| Ծննդավայր | Կոստրոմա, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | նոյեմբերի 17, 1943[1] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Մահվան պատճառ | Լյարդի քաղցկեղ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
| Մասնագիտություն | վիրաբույժ |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942) |
| Աշխատավայր | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, Սարատովի համալսարան և Գեմոտոլոգիական գիտական կենտրոն Ռոսդռավա |
| Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[2] և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիա |
| Պարգևներ | |
Սպասոկուկոցկի Սերգեյ Իվանովիչ (ռուս.՝ Серге́й Ива́нович Спасокуко́цкий, մայիսի 29 (հունիսի 10), 1870, Կոստրոմա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1943[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային վիրաբույժ։ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1942)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1893 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Եղել է Սմոլենսկի (1898 թվականից), Սարատովի (1909 թվականից) հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների, 1912 թվականից՝ Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժական կլինիկայի, 1926 թվականից՝ Մոսկվայի Պիրոգովի անվան 2-րդ բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ստամոքսաղիքային և թոքային վիրաբուժության, արյան փոխներարկման հարցերին։ Առաջարկել է վնասվածքային և վիրահատական շոկի բուժման, ստամոքսի քաղցկեղի և խոցային հիվանդության դեպքում (վիրահատական շոկի կանխարգելման նպատակով) բարակ աղիքի մեջ զոնդի միջոցով սննդային խառնուրդների ներմուծման մեթոդներ, գանգի հրազենային վիրավորումների ժամանակ՝ խուլ կար, վիրահատությունից առաջ վիրաբույժի ձեռքերի մշակման յուրահատուկ եղանակ և այլն։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1942)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Спасокукоцкий Сергей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 506. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 139. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 57)։ |
- Հունիսի 10 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1943 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս վիրաբույժներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային վիրաբույժներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին