Սերգեյ Սմետնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Սմետնև
Сергей Сметнев
Ծնվել է1899
Մասնագիտությունգիտնական

Սերգեյ Իվանովիչ Սմետնև (ծնվել է 1899, Մոսկվա), սովետական թռչնաբույծ-սելեկցիոներ։ ԽՍՀՄում արդյունաբերական թռչնաբուծության հիմնադիրներից։ Գյուղատնտեսության գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), Վ․ Ի․ Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956)։

Ավարտել է Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական․ ակադեմիա)։ 1944-1973 թվականներին եղել է նույն ակադեմիայի թռչնաբուծության ամբիոնի վարիչ։ Սմետնևի գիտական աշխատանքները նվիրված են թռչունների բուծման, դրանց մթերատվության բարձրացման, ԽՍՀՄ-ում արդյունաբերական թռչնաբուծության զարգացման և այլ հարցերին։ Մշակել է թռչունների վանդակային պահվածքի տեխնոլոգիայի և նորմատիվների սկզբունքները։ Սմետնևի ղեկավարությամբ ու մասնակցությամբ ստեղծվել են հյուսիսկովկասյան հնդկահավերի, ռուսական սպիտակ և մոսկովյան հավերի ցեղերը։ Սմետնևը թռչնաբուծության միջազգային գիտնականների ասոցիացիայի խորհրդի անդամ է (1958 թվականից)։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Сергей Иванович Сметнев, М․, 1959; Библиографический указатель печатных работ профессора, доктора сельскохозяйственных наук, академика ВАСХНИЛ Сергея Ивановича Сметнева, М․, 1979․