Սերգեյ Մելքումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Մելքումով
Мелькумов Сергей на премьере фильма "Сталинград".jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1962(1962-11-11) (56 տարեկան)
ԾննդավայրՄախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Մոսկվայի կինոփառատոն Նիկա ՏԷՖԻ-2005 Ոսկե արծիվ և ՏԷՖԻ-2007

Սերգեյ Գեորգիևիչ Մելքումով (ռուս.՝ Сергей Георгиевич Мелькумов, նոյեմբերի 11, 1962(1962-11-11), Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ կինոպրոդյուսեր, «Нон-Стоп Продакшн» կինոընկերության հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտի պրոդյուսերության ամբիոնի դասախոս[1], Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մելքումովը «Ստալինգրադ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Սերգեյ Մելքումովը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 11-ին Մախաչկալայում։ 1983 թվականին ավարտել է Բաքվի Բարձրագույն տեխնիկական դպրոցը։ 1990 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ 1992 թվականին սկսել է աշխատել «Слово» («Մոսֆիլմ») կինոստուդիայում, զբաղվել է ֆիլմերի վարձույթով, ավելի ուշ ղեկավարել է առևտրային ծառայությունը։ 1995 թվականից եղել է «Слово» պրոդյուսերական ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Վ. Գլուխովի և Ելենա Յացուրայի հետ միասին։ 2005 թվականին հիմնադրել է «Нон-стоп продакшн» կինոընկերությունը, որն առաջատարներից մեկն է Ռուսաստանի կինոարտադրության բնագավառում և ընդգրկված է ռուսական շուկայի տասը մեյջեր ընկերությունների ցանկում[3]։

Մելքումովն ամենահաջողակ պրոդյուսերներից մեկն է ռուսական կինեմատոգրաֆում[4]. նրա աշխատանքերի թվում են մի քանի տասնյակ լիամետրաժ ֆիլմեր ու սերիալներ, որոնցից են՝ «Սիրել ռուսական ձևով 2» (ռուս.՝ «Любить по-русски 2»), «Շարժման մեջ» (ռուս.՝ «В движении»), «9 վաշտ» (ռուս.՝ «9 рота»), «Յուրայիններ» (ռուս.՝ «Свои»), «Մահացու ուժ» (ռուս.՝ «Убойная сила»), «Բնակելի կղզի» (ռուս.՝ «Обитаемый остров»), «Ելենա» (ռուս.՝ «Елена»), «Ստալինգրադ» (ռուս.՝ «Сталинград») և այլն։

Սերգեյ Մելքումովը «Նիկա», «Ոսկե արծիվ», «ՏԷՖԻ» մրցանակների բազմակի դափնեկիր է։ Նրա մասնակցությամբ ստեղծված ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների տարբեր մրցանակների Կաննում[5][6][7], Բելգիայում[8], Հարավային Աֆրիկայում[8], Բեռլինում, Վենետիկում, Մոսկվայում[9], Մոնրեալում և այլն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մելքումովը «Ստալինգրադ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Պրոդյուսեր և համապրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 – «Սիրել ռուսական ձևով 2» (ռուս.՝ «Любить по-русски 2»), ռեժիսոր՝ Եվգենի Մատվեև
  • 1997 – «Ամերիկուհի» (ռուս.՝ «Американка»), ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
  • 1998 – «Թեստեր իսկական տղամարդկանց համար» (ռուս.՝ «Тесты для настоящих мужчин»), ռեժիսոր՝ Անդրեյ Ռազենկով
  • 1999 – «Կնոջ սեփականություն» (ռուս.՝ «Женская собственность»), ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
  • 2001 – «Վայրենին» (ռուս.՝ «Дикарка»), ռեժիսոր՝ Յուրի Պավլով
  • 2001 – «Ապրիլ» (ռուս.՝ «Апрель»), ռեժիսոր՝ Կոնստանտին Մուրզենկո
  • 2002-2005 – «Մահացու ուժ» (ռուս.՝ «Убойная сила», հեռուստասերիալ)
  • 2002 – «Մերկասառույց» (ռուս.՝ «Гололёд»), ռեժիսոր՝ Միխայիլ Բրաշինսկի
  • 2002 – «Երկինք։ Ինքնաթիռ։ Աղջիկ» (ռուս.՝ «Небо. Самолёт. Девушка»), ռեժիսոր՝ Վերա Ստորոժևա
  • 2002 – «Շարժման մեջ» (ռուս.՝ «В движении»), ռեժիսոր՝ Ֆիլիպ Յանկովսկի
  • 2002 – «Կինո կինայի մասին» (ռուս.՝ «Кино про кино»), ռեժիսոր՝ Վալերի Ռուբինչիկ
  • 2002 – «Հաշվարկով ամուսնություն» (ռուս.՝ ««Брак по расчету»), ռեժիսոր՝ Յուրի Պավլով
  • 2003 – «Կամիկաձեի օրագիրը» (ռուս.՝ «Дневник камикадзе»), ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
  • 2004 – «Детка», ռեժիսոր՝ Միկա Կաուրիսմյակի
  • 2004 – «Յուրայիններ» (ռուս.՝ «Свои»), ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
  • 2004 – «Աստվածուհի։ Ինչպես ես սիրեցի» (ռուս.՝ «Богиня: как я полюбила»), ռեժիսոր՝ Ռենատա Լիտվինովա
  • 2004«Դիվերսանտ» (ռուս.՝ «Диверсант», մինի սերիալ), ռեժիսոր՝ Անդրեյ Մալյուկով
  • 2004 – «Կախարդական հովիտ» (ռուս.՝ «Чудная долина»), ռեժիսոր՝ Ռանո Կուբաևա
  • 2005 – «9 վաշտ» (ռուս.՝ «9 рота»), ռեժիսոր՝ Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • 2005 – «Բրեժնև» (ռուս.՝ «Брежнев»), ռեժիսոր՝ Սերգեյ Սնեժկին
  • 2006 – «Խորհրդային շրջանի այգի» (ռուս.՝ «Парк советского периода»), ռեժիսոր՝ Յուլի Գուսման
  • 2007 – «Суженый-ряженый» (հեռուստաֆիլմ), ռեժիսոր՝ Դմիտրի Իոսիֆով
  • 2007 – «Լենինգրադ» (ռուս.՝ «Ленинград», մինի սերիալ), ռեժիսոր՝ Ալեքսանդր Բուրավսկի
  • 2007«18-14», ռեժիսոր՝ Անդրես Պուուստուսմաա
  • 2008 – «Հրաշագործը» (ռուս.՝ ««Волшебник»), ռեժիսոր՝ Անդրես Պուուստուսմաա
  • 2008 – «Նա, ով հանգցնում է լույսը» (ռուս.՝ «Тот, кто гасит свет»), ռեժիսոր՝ Անդրեյ Լիբենսոն
  • 2008 – «Բնակելի կղզի» (ռուս.՝ «Обитаемый остров»), ռեժիսոր՝ Ֆեոդոր Բոնդարչուկ
  • 2008 – «Կակաչ» (ռուս.՝ «Тюльпан»), ռեժիսոր՝ Սերգեյ Դվորցևոյ
  • 2009 – «Մարդը պատուհանի մոտ» (ռուս.՝ «Человек у окна»), ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
  • 2009 – «Բնակելի կղզի։ Ընդհարում» (ռուս.՝ «Обитаемый остров: Схватка»), ռեժիսոր՝ Ֆեոդոր Բոնդարչուկ
  • 2010 – «Դոստոևսկի» ({{lang-ru|«Достоевский», սերիալ), ռեժիսոր՝ Վլադիմիր Խոտինենկո
  • 2010 – «Սիրո մեղեդի» (ռուս.՝ «Мелодия любви»), ռեժսոր՝ Եկատերինա Դվիգուբսկայա
  • 2011 – «Անօժիտը» (ռուս.՝ «Бесприданница»), ռեժիսոր՝ Անդրես Պուուստուսմաա
  • 2011 – «Ես քեզ սիրում եմ» (ռուս.՝ «Я тебя люблю», ռեժիսորներ՝ Պավել Կոստոմարով, Ալեքսանդր Ռաստորգուև
  • 2011 – «Ելենա» (ռուս.՝ «Елена»), ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև
  • 2011 – «Շաբաթ օրը» (ռուս.՝ «В субботу»), ռեժիսոր՝ Ալեքսանդր Մինդաձև
  • 2012 – «Սպիտակ գվարդիա» (ռուս.՝ «Белая гвардия», սերիալ), ռեժիսոր՝ Սերգեյ Սնեժկին
  • 2012 – «Ժառանգորդուհի» (ռուս.՝ «Наследница», սերիալ), ռեժիսոր՝ Անդրեյ Լիբենսոն
  • 2012 – «Պարեկ» ((ռուս.՝ «Патруль»), սերիալ), ռեժիսոր՝ Եվգենի Սեմենով
  • 2013«Ստալինգրադ» (ռուս.՝ «Сталинград»), ռեժիսոր՝ Ֆեոդոր Բոնդարչուկ
  • 2013 – «Դյատլովի լեռնանցքի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна перевала Дятлова»), ռեժիսոր՝ Ռեննի Հարլին
  • 2014«Լևիաթան» (ռուս.՝ Левиафан»), ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև
  • 2014 – «Օտար կյանք» (ռուս.՝ «Чужая жизнь»), ռեժիսոր՝ Անդրես Պուուստուսմաա
  • 2014 – «Չար ոգիներ» (ռուս.՝ «Бесы», մինի սերիալ), ռեժիսոր՝ Վլադիմիր Խոտինենկո
  • 2014 – «Արկածախնդիրներ» (ռուս.՝ «Авантюристы»), ռեժիսոր՝ Կոնստանտին Բուսլով
  • 2015«Քննիչ Տիխոնովը» (ռուս.՝ «Следователь Тихонов»), ռեժիսոր՝ Սերգեյ Սնեժկին
  • 2015 – «Դուրովի կոդը» (ռուս.՝ «Код Дурова»), ռեժիսոր՝ Ֆեոդոր Բոնդարչուկ
  • 2015 – «Անթալիագրադ» (ռուս.՝ «Анталияград»), ռեժիսոր՝ Անդրես Պուուստուսմաա
  • 2016 – «Մենամարտիկ» (ռուս.՝ «Дуэлянт»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Միզգիրյով
  • 2017 – «Нелюбовь», ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 – Մոսկվայի XXVI միջազգային կինոփառատոնի «Ոսկե սուրբ Գեորգի» գլխավոր մրցանակ լավագույն ֆիլմի համար («Յուրայիններ»)
  • 2004 – Ոսկե խոյ մրցանակ լավագույն ֆիլմի համար («Յուրայիններ»)[10]
  • 2005 – «Նիկա» լավագույն խաղարկային ֆիմի համար («Յուրայիններ»)
  • 2005 – ՏԷՖԻ մրցանակ հեռուստատեսային լավագույն գեղարվեստական ֆիլմի կամ մինի սերիալի համար («Բրեժնև»)
  • 2006 – «Նիկա» լավագույն խաղարկային ֆիմի համար («9 վաշտ»)
  • 2006 – «Ոսկե խոյ» մրցանակ լավագույն ֆիմի համար («9 վաշտ»)[11]
  • 2006 – «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն ֆիմի համար («9 վաշտ»)
  • 2006 – ներկայացվել է «Ժորժ» մրցանակի Ռուսաստանի և ԱՊՀ լավագույն կինո անվանակարգում («9 վաշտ»)
  • 2007 – ՏԷՖԻ մրցանակ հեռուստատեսային լավագույն գեղարվեստական ֆիլմի կամ մինի սերիալի համար «Լենինգրադ»
  • 2011 – «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի համար («Դոստոևսկի»)
  • 2012 – «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն ֆիմի համար («Ելենա»)
  • 2012 – ներկայացվել է «Ժորժ» մրցանակի Ռուսական լավագույն դրամա կատեգորիայում («Ելենա»)
  • 2013 – «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի սերիալի համար («Սպիտակ գվարդիա»)
  • 2014 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում («Ստալինգրադ»)
  • 2014 – ամերիկյան Համակարգչային պատկերման և 3D ստեղծողների միջազգային միության մրցանակ «Բացառիկ ձեռքբերում 3D-տեխնոլոգիաների գեղարվեստական օգտագործման բնագավառում» կատեգորիայում («Ստալինգրադ»)[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Преподаватели СПбГУКиТ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-02-05 
  2. Члены гильдии Продюсеров России
  3. Фонд кино увеличил число кинокомпаний-мейджоров до десяти
  4. TOP-20 успешных российских продюсеров
  5. Итоги 61-го Каннского кинофестиваля (фильм "Тюльпан")
  6. В Каннах фильм Андрея Звягинцева получил приз конкурса «Особый взгляд»
  7. Официальный сайт Каннского кинофестиваля — 2011. Награждённые программы «Особый взгляд»
  8. 8,0 8,1 "Елена" Звягинцева получила гран-при фестиваля в Генте
  9. «26-й Московский международный кинофестиваль»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-23-ին։ Վերցված է 2014-02-06 
  10. «Российские кинокритики объявили лучшим фильмом года картину «Свои»»։ NEWSru.com։ 11 декабря 2004։ Վերցված է 2014-02-06 
  11. «Лучшим фильмом на церемонии вручения премии «Золотой овен» признана «9 рота»»։ NEWSru.com։ 19 января 2006։ Վերցված է 2014-02-06 
  12. «"СТАЛИНГРАД" ПОЛУЧИЛ ПРЕМИЮ ЗА ДОСТИЖЕНИЯ В ИСПОЛЬЗОВАНИИ 3D»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է 2014-02-20