Jump to content

Սերգեյ Ելագինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ելագինի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
ՎայրՍտրաստնոյ բուլվար
Ճարտարապետական ոճՆեոգրեկ
Հիմնադրված է1898
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Սերգեյ Ելագինի տուն (ռուս.՝ Дом Сергея Елагина), XIX դարի վերջի առանձնատուն Մոսկվայի Բուլվարնոյե կոլցոյում (Ստրաստնոյ բուլվար, տուն 11)։ Ունի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտի կարգավիճակ[2]։

Ժառանգական պատվավոր քաղաքացի Սերգեյ Իվանովիչ Ելագինի տունը կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դրանիցինի նախագծով։ 1910 թվականին բակի կողմից կատարվել է կցակառուցում ճարտարապետ Օսիպ Օսիպովիչ Շիշկովսկու նախագծով[3]։

1920-1930-ական թվականներին առանձնատանը գտնվում էր «Օգոնյոկ» ամսագրի խմբագրությունը։ Այն ժամանակ այստեղ հաճախել են Վլադիմիր Մայակովսկին, Դեմյան Բեդնին, Իլֆն ու Պետրովը, Վլադիմիր Գիլյարովսկին։ Առանձնատան պարտեզում գործել է «Ժուրգազա» ամառային ռեստորանը, որը ժողովրդականություն է վայելել լրագրողների ու գրողների շրջանում[4]։ Այն դարձել է Գրիբոյեդովի ռեստորանի նախատիպերից մեկը Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում[5]։ Ի հիշատակ «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Կոլցովի տան ճակատին փակցվել է հուշատախտակ։

Հետպատերազմյան տարիներին առանձնատանը տեղակայվել է Սվերդլովսկի շրջգործկոմը, ապա՝ ԽՄԿԿ Մոսկվայի կոմիտեին կից կուսակցության պատմության ինստիտուտը, այնուհետև՝ ժողովրդական վերահսկողության մարզային կոմիտեն[4]։

2015 թվականին հայտնվել է Ս. Ի. Ելագինի տան «վերականգնման» նախագիծը։ Այն նախատեսում է պարտեզի տեղում հինգհարկանի հյուրանոցային համալիրի շինարարություն՝ բազմաշերտ ստորգետնյա ավտոկանգառով և առանձնատան վերակառուցում կեղծպատմական ոճով[5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանկուղով և վերին կիսահարկերով (բակում) մեկհարկանի առանձնատունը կառուցվել է նեոգրեկ ոճով։ Անհամաչափ ճակատը դեկորացված է արմավազարդերով և առյուծի դիմակներով։ Մասամբ պահպանվել է XIX դարի վերջի - XX դարի սկզբի ինտերիերը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Протокол секции № 1 «Историко-культурная экспертиза объектов» ИКЭС при МКН № 1/37 от 19.02.2009
  2. «Дом потомственной почётной гражданки С. И. Елагиной, 1890-е гг., арх. А. А. Драницын. В 1920—1938 гг. в здании располагалась редакция журнала «Огонек»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  3. 3,0 3,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 203. — 203 с. — ISBN 5-274-01624-3
  4. 4,0 4,1 Ю. А. Федосюк Москва в кольце Садовых. — М., 1983. — С. 303—304.
  5. 5,0 5,1 «Что такое регенерация?». Архнадзор. 2016 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.