Սերգեյ Գրիգորով
Սերգեյ Գրիգորով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բնապահպանագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սերգեյ Իվանի Գրիգորով (հունիսի 4, 1946, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրթիռահրետանային բնագավառի հայ մասնագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ ՌԴ հերոս (1997): Պահեստի գեներալ-գնդապետ։ ՌԴ ԶՈւ վաստակավոր մասնագետ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1988):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Գրիգորովը ծնվել է 1946 թվականի հունիսի 4-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Վորոնեժի ռազմական ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը։ 1974 թվականին՝ Ա. Ֆ. Մոժայսկու անվան ռազմական ճարտարագիտական ակադեմիան։ 1979-1985 թվականներին աշխատել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարության աշխատակազմում, 1985-1992 թվականներին աշխատել է ՊՆ կենտրոնական ապարատում, 1992-1999 թվականներին եղել է ՊՆ բնապաշտպանության և հատուկ պաշտպանական միջոցների վարչության պետ, 1999-2004 թվականներին՝ ՌԴ նախագահին առընթեր պետական տեխնիկական հանձնաժողովի նախագահ, 2004 թվականից՝ ՌԴ տեխնիկական և արտահանումային վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, պետական գաղտնիքի պաշտպանության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։ Մասնակցել է Ուկրաինայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, Աֆղանստանում՝ մարտական գործողությունների[1][2]։
Աշխատանքները վերաբերում են հետախուզական գործունեության վարման և տեղեկույթի, հատկապես պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների չարտոնված հավաքման համար տեխնոլոգիաների, ֆիզիկական գործոնների և դաշտերի մշակման հարցերին։ Հեղինակ է գիտական հայտնագործության[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ հրթիռային և հրետանային ԳԱ լիիրավ անդամ։
- ՌԴ բնական ԳԱ լիարժեք անդամ։
- Տեղեկատվության միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ։
- ՌԴ էկոլոգիական ակադեմիայի լիիրավ անդամ։
Դասային աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ 1-ին դասի լիիրավ պետական խորհրդական
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1988)
ԽՍՀՄ զինված ուժերի վասկատաշատ մասնագետ «Ոսկե աստղ» մեդալ (1997)
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2006)
- ՌԴ նախագահի պատվավոր դիպլոմ (2016)։
- Կարմիր աստղի շքանշան (2)
- Կարմիր դրոշի շքանշան (Աֆղանստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 693։
- ↑ Григоров, Сергей Иванович
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Գրիգորով «Երկրի հերոսներ» կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գրիգորով» հոդվածին։ |
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հրթիռահրետանային բնագավառի մասնագետներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Աֆղանական պատերազմի մասնակիցներ (1979-1989)
- ՌԴ հերոսներ
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի լիկվիդատորներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ