Jump to content

Սերգեյ Բեգլյարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Բեգլյարով
Ծնվել էօգոստոսի 8, 1898(1898-08-08)
ԾննդավայրՕրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 14, 1949(1949-04-14)[1] (50 տարեկան)
Մահվան վայրԱշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր

Սերգեյ Նիկիտովիչ Բեգլյարով (Բեգլարյան Սարգիս Մկրտչի, օգոստոսի 8, 1898(1898-08-08), Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14, 1949(1949-04-14)[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ։ Թուրքմենական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բեգլյարովը ծնվել է 1898 թվականին Վերին Ագուլիս գյուում։ 1925-1927 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական ուսումնարանում, աշակերտել Ստեփան Աղաջանյանին և Սեդրակ Առաքելյանին։ Բեգլյարով խորհրդային Թուրքմենիայի առաջին գեղանկարիչներից, Թուրքմենիայի նկարիչների ընկերության, Գեղարվեստական ուսումնարանի հիմնադիրներից և մանկավարժներից (1935-1948) էր։ Նա գործունեություն է ծավալել Երևանում և Թուրքմենական ԽՍՀ-ում։ Թուրքմենական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ է 1939 թվականից։ Մեծ ներդրում ունի Թուրքմենական ԽՍՀ-ի նկարիչների միության  գործունեության մեջ (1929-1934 թվականներ), ինչպես նաև տեղի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրման և մանկավարժության մեջ։ Նրա ստեղծած գեղանկարների մի մասը գտնվում է Աշխաբադի, Մոսկվայի և այլ թանգարաներում[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի ընկնող գործերից են՝ «Թուրքմենուհիներ» (1928), «Բանվորի դիմանկար» (1930), «Կոմերիտականները ընդունում են բամբակը» (1934), «Ձիերի հանձնումը Կարմիր բանակին» (1934), «Լեռնային բնանկար» (1947), «Սերկևիլ» (1948) և «Հին Աշխաբադի տիպերը» գրաֆիկական շարքը (1927

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бегляров Сергей Никитович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 234 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 350