Սերգեյ Բաբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բաբակ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1978(1978-07-31)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի ազգային տնտեսագիտական համալսարան և Էդինբուրգի Նապիեր համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավաբան, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունԺողովրդի ծառա
ԱնդամությունՈւկրաինայի IX գումարման Գերագույն ռադա

Սերգեյ Բաբակ (ուկրաիներեն՝ Сергій Віталійович Бабак,հուլիսի 31, 1978(1978-07-31)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի ուսուցիչ, քաղաքական գործիչ[3][4]։

Ուկրաինայի Գերագույն ռադայի 9-րդ գումարման պատգամավոր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական գիտությունների դոկտոր, տնտեսագիտության թեկնածու[6]։ Տնտեսագիտական կրթությունը ստացել Է Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանում և Նեյպիրի համալսարանում (Շոտլանդիա)։ Ավարտել է Նորագույն տեխնոլոգիաների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև` Ուժգորոդի ազգային համալսարանը («հոգեբան» մասնագիտություն)[4]։

Բաբակը Ուկրաինայի ապագայի ինստիտուտի կրթական ծրագրերի տնօրենն է[4]։

Նա ղեկավարել է «Ուկրաինայի ԳԱԱ նորագույն տեխնոլոգիաների գիտատեխնիկական կենտրոնը», եղել է միջազգային առևտրի պալատի Ուկրաինայի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ, միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն[4]։

Եղել է բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային գործակալության անդամ, նորագույն տեխնոլոգիաների համալսարանի պրոռեկտոր և ռեկտորի խորհրդական[7]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդի ծառա» կուսակցությունից` 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում, ցուցակում լինելով 11 համարը[8]։ Ընտրությունների ժամանակ եղել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի «Ծովային երկրաբանության, երկրաէկոլոգիայի և նստվածքային հանքաքարի կենտրոն» պետական գիտական հաստատության փոխտնօրեն, անկուսակցական։ Ապրել է Կիևում[9]։

Կրթության, գիտության և նորարարության հարցերով Գերագույն Ռադայի կոմիտեի նախագահն է[10]։

Ռումինիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի համանախագահ է։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Բաբակի դոկտորական ատենախոսությունում հայտնաբերվել է գրագողություն[11], և, համապատասխանաբար, նա ճանաչվել է 2019 թվականի Ուկրաինայի «Տարվա գրագող»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.cvk.gov.ua/pls/vnd2019/wp407pt001f01=919pf7201=18499
  2. «Команда Зеленского. Кто эти люди». Украинская правда. 19 апреля 2019. Վերցված է 2 января 2020-ին.
  3. «Список депутатів від партії «Cлуга Народу»». Слуга народа (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2 января 2020-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Бабак Сергей Витальевич». Слово и Дело[uk]. Վերցված է 2 января 2020-ին.
  5. «Кто проходит в Раду от "Слуги народа": список». Зеркало недели. 21 июля 2019. Վերցված է 2 января 2020-ին.
  6. «Науковці України». irbis-nbuv.gov.ua (ուկրաիներեն). Վերցված է 2 января 2020-ին.
  7. «Бабак Сергій Віталійович». Чесно[uk] (ուկրաիներեն). Վերցված է 2 января 2020-ին.
  8. «Партия "Слуга народа" обновила список кандидатов». РБК-Украина. 13.06.2019. Վերցված է 2 января 2020-ին.
  9. «Відомості про кандидата в народні депутати України». ЦИК Украины (ուկրաիներեն). Վերցված է 2 января 2020-ին.
  10. «Рада утвердила руководство и состав комитетов (список членов)». КиевВласть. 30 августа 2019. Վերցված է 2 января 2020-ին.
  11. Радник Зеленського з освіти, який назвав "реальною" зарплатню вчителя в $4 тисячі – плагіатор
  12. Голова комітету ВР з питань освіти та науки визнаний ... плагіатором року - texty.org.ua

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]